пятница, 23 сентября 2022 г.

Новости Армения

 Посольства Франции, Великобритании и США призывают своих граждан не посещать южные регионы и восточные границы Армении ввиду возможной атаки ВС Азербайджана.

https://times365.info/222-2/

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն այսօր նոր անվտանգության թարմացում է արել դեսպանատան աշխատակիցների համար։

Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն հետևյալ վայրեր.

Տավուշի մարզ M4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքները դեպի արևելք,

Գեղարքունիքի մարզ Սևանա լճից արևելք,

Գեղարքունիքի մարզ Սևանա լճից հարավ և M10 ավտոճանապարհից արևելք,

Արարատի մարզի Երասխ գյուղ,

Վայոց ձորի մարզ Եղեգնաձորից արևելք,

Սյունիքի մարզ,

Լեռնային Ղարաբաղ մեկնելը շարունակում է արգելվել:

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին բախումների պատճառով Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ Վայոց ձոր, Սյունիք և Գեղարքունիքի հարավային շրջաններ մեկնելուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին մեկնել նաև Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, ինչպես նաև Վրաստանին միացող M16 ճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատված: Իսկ այն ճանապարհորդներին, ովքեր ցանկանում են ճամփորդել Հայաստանի և Վրաստանի միջև, խորհուրդ է տրվում ընտրել այլընտրանքային երթուղիներ կամ նախընտրել օդային երթուղին:

ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը նույնպես սեփական քաղաքացիներին արգելում են Հայաստանի կեսից ավելիում ճանապարհորդել: Նոր հարվածը մոտենում է:

Թշնամին վաղուց կառավարության շենքում է: Նրա դաշնակիցը ծրագրում է շուտով լինել Երևանի մատույցներում:

Քնի՛ր, սիրելի՛ հայ ժողովուրդ: Այսպես պինդ քնած դու շուտով կարող ես և հավերժորեն ննջել: Ննջել` խաղաղությամբ»:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.