понедельник, 24 января 2022 г.

Եգիպտոսի հայ թագուհիները


Եգիպտոսի հայ թագուհիները Կահիրեից 300 կմ հարավ՝ Ամառնա բնակավայրի մոտ, 1887թ. պատահաբար հայտնաբերվեց Եգիպտոսի 18-րդ հարստության (մ.թ.ա. 1580-1090թթ.) արքունական դիվանը, որը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն Եգիպտոսի, այլև Առաջավոր Ասիայի շատ երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար: Եգիպտական արքունիքի հայտնաբերված դիվանը կազմված էր մոտ 300 կավե տախտակներից և բովանդակում էր փարավոններ Ամենհոտեպ 3-րդի (1455-1419) և Ամենհոտեպ 4-րդի (1419-1400) դիվանագիտական նամակագրությունը Խուրրի-Միտանիի, Բաբելոնի, Ասորեստանի, Խաթթիի և այլ երկրների միապետների հետ: Ուսումնասիրությունները պարզել են, որ մ.թ.ա. 18-րդ դարից սկսած Խուրրի-Միտանի պետությունը կարևոր դեր է խաղացել Առաջավոր Ասիայի քաղաքական ու տնտեսական կյանքում: Այն առևտրական կարևոր հանգուցակետ էր հարևան երկրների համար: Իր հզորության ժամանակ Խուրրի-Միտանիի արքաները իշխում էին Սիրիա-Պաղեստինին, որով սահմանակից էին դարձել հզոր Եգիպտոսին: Եգիպտոսը ևս ցանկանում էր տեր դառնալ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Սիրիա-Պաղեստին երկրամասին: Սկսվում են փոխադարձ ռազմական արշավանքներ: Եգիպտական փարավոնները իրենց արձանագրություններոմ պարծենկոտությամբ նշում են, որ արշավել են Խուրրի (նաև Նահարինա, Նաիրի) երկրի վրա, ավերել են, այրել ու մեծ ավարով վերադարձել: Սակայն շատ հաճախ կրկնվող այս արշավանքները ցույց են տալիս, որ հաջողությունը միշտ չէ, որ ուղեկցել է եգիպտացիներին, այլապես այդքան հաճախ չէին կազմակերպվի արշավանքներ դեպի Հայկական լեռնաշխարհ: Թութմոս 4-րդ փարավոնը (1465-1455թթ.) հետևելով իր նախնիներին՝ նոր արշավանք է ձեռնարկում դեպի Խուրրի-Միտանի, սակայն այդ արշավանքն ավարտվում է Արտատամա /Արտադամա/ 1-ին արքայի հետ կնքված խաղաղության ու բարեկամության դաշնագրով: Թութմոս 4-ը համոզվում է, որ իրեն ու իր երկրին ավելի ձեռնտու է Խուրրի-Միտանի երկիրն ունենալ իբրեւ դաշնակից ու բարեկամ և կնքված պայմանագիրն ավելի ամրապնդելու համար խնամախոս դեսպաններ է ուղարկում Արտատամա 1-ինի մոտ՝ կնության խնդրելով նրա դստերը: Խնամախոսները յոթ անգամ այցելում են Արտատամայի արքունիք, որն ի վերջո տալիս է իր համաձայնությունը և արքայադուստրը դառնում է Եգիպտոսի թագուհի՝ Մուտեմույե անունով: images (13) Մուտեմույե Ամառնայի նամակները ցույց են տալիս, որ Մուտեմույեն եգիպտական հաջորդ փարավոն Ամենհոտեպ 3-ի (1455-1419) մայրն էր: Այս փարավոնը ևս ամուսնացել է Խուրրի-Միտանիի արքայադուստրերի հետ: Ամենհոտեպ 3-ի սիրելի կանանցից էր Թիան /Տիա/, որի հետ նա ամուսնացել էր իր թագավորության 2-րդ տարում: Թիան ոչ արքայական ծագում է ունեցել: Նրա դամբարանում հայտնաբերված արձանագրություններից պարզվել է, որ Թիայի ծնողները եղել են Նիխրիա /Նաիրի/ երկրից: Նա Նաիրի երկրի իշխան Յուայի դուստրն էր: Թիան ոչ գեղեցիկ, բայց խելացի թագուհի է եղել և կոչվել է «արքայի մեծ տիկին» ու ազդեցիկ դիրք է ունեցել եգիպտական արքունիքում: Նա նաև օգնել է ամուսնուն երկրի կառավարման գործում: Ամենհոտեպ 3-ի կառուցած տաճարներից մեկում հարգանքի տուրք են մատուցել Թիային որպես փարավոնի սիրելի կին: Ամենհոտեպ 3-ը օտար կանայք շատ է ունեցել (2 բաբելացի, 13 խուրրի, 1 արցավացի), բայց Թիան միշտ առաջինն է եղել և արձանագրություններում փարավոնի անվանը հաջորդել է Թիայի անունը: Չնայած այդ արժանիքներին, ոչ արքայական ծագման պատճառով քրմերը հաճախ են պահանջել փարավոնից, որ բաժանվի նրանից: Սակայն Ամենհոտեպ 3-ը միշտ մերժել է նրանց՝ պատասխանելով, որ Թիան հզոր փարավոնի կին է: Հայտնի հնագետ, եգիպտագետ Պետրին, որը մանրամասն քննել է Խուրրի-Միտանի արքայադուստրերի դիրքը եգիպտական արքունիքում, գրել է. «Թիայի դեմքը… տարբերվում է նախապես Եգիպտոսում տարածված տիպից …, Նեֆերտիտիի կերպարանքը շատ նման դիմագծեր ունի Թիայի հետ, այնքան շատ, որ հավանական է, թե երկուքն էլ պատկանում են նույն ցեղին»: Ris_2_Tiya_278_400_72_W Թիա Իր թագավորության 10-րդ տարում (մոտ 1445թ. մ.թ.ա.) Ամենհոտեպ 3-ը կնության է առնում ևս մեկ խուրրի արքայադստեր՝ Սուտառնա 2-ի դուտր Գիլու Հեպային: Նորից դեսպան-խնամախոսներ են ուղարկվում Խուրրի-Միտանի, Արտադամայի որդի և հաջորդ Սուտառնա /Շուտառնա/ 2-ի մոտ՝ խնդրելով նրա դուստր Գիլու Հեպայի ձեռքը: Հայտնի է, որ 6 անգամ Սուտառնայի արքունիք այցելելուց հետո միայն դեսպաններին հաջողվել է ստանալ արքայի համաձայնությունը: Գիլու Հեպան 317 կանանց ուղեկցությամբ ուղևորվել է Եգիպտոս: Արքայադստեր Եգիպտոս գալու առիթով կոյաբզեզ-կնիքի վրա արձանագրվել է. <Հրաշալիք է տրվել Նորին մեծությանը, Նախրենայի (Միտանիի) թագավոր Սուտառնայի դուստր Գիլու-Հեպան իր 327 սպասավորների հետ>: Այս պայմաններում, երբ բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ էին հաստատվել Եգիպտոսի ու Միտանիի միջև, նպաստավոր պայմաններ են ստեղծվում Միտանիի և Սիրիա-Պաղեստին երկրամասի տնտեսական ու մշակութային զարգացման համար: Սակայն այդ վիճակի հետ չէր ցանկանում հաշտվել հզորացող Խաթթին (քիչ ավելի ուշ նաև` Բաբելոնն ու նոր կազմավորվող Ասորեստանը): Խաթթին մեծ հավակնություններ ուներ ընդարձակվելու հատկապես դեպի հարուստ ու բարգավաճ խուրրիաբնակ Սիրիա, որը գտնվում էր Միտանիի ենթակայության տակ: Խեթերի ընդարձակվելու բոլոր փորձերը անհաջողությամբ էին ավարտվում՝ բախվելով խուրրիների ռազմական ուժին: Նոր խեթական թագավորության ժամանակ (մ.թ.ա. 1450-1200) վերսկսվում են խուրրի-խեթական ռազմական բախումները: Մ.թ.ա. մոտավորապես 1345թ. Խաթթիում գահ է բարձրացել ակտիվ, նախաձեռնող ու դիվանագիտական հմտություններով օժտված Սուպիլուլիումաս 1-ը (1345-1322), որը մեծ ցանկություն ուներ Խաթթին դարձնել հզոր պետություն: Ապահովելով իր թիկունքը /պայմանագիր Հայասայի թագավոր Հուկաննայի հետ/ Սուպիլուլիումասը պատրաստվել է նոր վճռական հարձակման Միտանիի վրա: Չունենալով ոչ մի դաշնակից Միտանի նոր թագավոր Տուշրատան /14-րդ դ կես/ հույսեր է կապում Եգիպտոսի ու Ամենհոտեպ 3-ի հետ, որը մոր կողմից խուրրի էր: Ամառնայից հայտնաբերված, փարավոնին ուղարկված Տուշրատայի նամակները վկայում են, որ նա ամեն գնով ցանկացել է շարունակել բարեկամությունը Ամենհոտեպ 3-ի հետ: Նրանց անշուշտ հայտնի էր, որ խեթերը նոր արշավանք են նախապատրաստում: Անհրաժեշտ էր, որ Տուշրատան ևս նախապատրաստվեր: Իսկ դրա համար անհրաժեշտ էր շատ ոսկի, որն արդեն չէր կարող ստանալ ծայրամասային հպատակ թագավորներից, քանի որ նրանք արդեն կամ խեթերի ազդեցության տակ էին (Ալզի, Կիցվատնա) կամ այլևս չէին ենթարկվում Միտանիին (Աշշուր, Բաբելոն): Եվ Տուշրատան իր նամակներում անընդհատ <շատ ոսկի> էր խնդրում իր միակ բարեկամից` Ամենհոտեպ 3-ից: Այն ստանալու ակնկալիքները ավելի են մեծանում, երբ արդեն ծեր Ամենհոտեպ 3-ը ցանկություն է հայտնում ամուսնանալ Տուշրատայի դուստր Տադու-Հեպայի հետ: Փարավոնը Միտանի է ուղարկում իր դեսպան Մանեին մի նամակով, որի մեջ գրված էր. <Իմ եղբայր, ինձ ուղարկիր քո դուստրը իբրև տիրուհի>: Տուշրատան սովորության համաձայն անմիջապես չի տվել իր համաձայնությունը: Սկսել են երկարատև բանակցություններ, որոնք շարունակվել են շատ ամիսներ: Տուշրատայի դեսպան Կելիան, որ մեծատոհմիկ պաշտոնյա էր, մի քանի անգամ ուղևորվել է Եգիպտոս: Տուշրատան փորձել է օգտագործել առիթը և շատ ոսկի ստանալ, <որովհետև իմ եղբոր երկրում ոսկին այնքան շատ է, որքան փոշին կամ ավազը>, իր նամակներից մեկում գրել է Տուշրատան: Սակայն փարավոնը չէր շտապում ուղարկել պահանջված ոսկին և գրում է. «…Ինչ որ ուղարկում եմ քեզ, սա չնչին է, իսկ եթե դու համաձայնվես տալ նրան ինձ կնության, որին ես փափագում եմ, նվերներ պիտի /գան ավելի շատ/»: Հերթական այցելություններից մեկի ժամանակ Մանե դեսպան-խնամախոսին է ներկայացվում հարսնացուն: Մանեն շատ է հավանում արքայադստերը և Տուշրատայի պատասխան նամակով, որտեղ նա նորից ոսկի էր խնդրում, վերադառնում է Եգիպտոս: Դեսպանների տեղեկությունները հարսնացուի մասին հավանաբար գոհացրել են փարավոնին, քանի որ Մանեն նոր նվերներով ու նոր նամակով նորից ուղևորվում է Հայոց աշխարհ, որպեսզի արքայադստերը առաջնորդի Եգիպտոս: Հայտնի են նաև Տուշրատայի դեսպանների անունները. Կելիա, Ար-Թեշշուբ և Ասալի /գրագիր/, որոնք նույնպես հաճախ էին լինում Եգիպտոսում, Մանեի նման նախապատրաստելով փարավոնի և Տադու-Հեպայի ամուսնությունը: Հայտնի է նաև Տադու-Հեպայի մոր անունը. Յունի: Բանակցությունների թեմա է դարձել հարսնացուի համար տրվելիք օժիտը: Այդ խնդիրն է արծարծված նաև Տուշրատայի խուրրիերենով գրված միակ նամակում: Ենթադրվում է, որ նամակը Եգիպտոս է ուղարկվել հարսնացուի` Տադու-Հեպայի հետ: Ներկայացնենք հատվածներ նամակից. <Նիմմուրիային, Եգիպտոսի թագավորին, իմ եղբորը, իմ փեսային, որին ես սիրում եմ, որը ինձ սիրում է, ասա: Այսպես է ասում Տուշրատան, Միտանի երկրի թագավորը, քո աները, որը քեզ սիրում է, քո եղբայրը: Ես լավ եմ, թող դու էլ լավ լինես: Իմ փեսան, իր կանայք, իր երեխաները, իր որդիները, իր ձիերը, իր մարտակառքերը, իր զորքը, իր երկիրն ու ունեցվածքը թող լավ լինեն … Իմ եղբայրը կին էր ուզում, և ես տվել եմ, և նա ուղևորվել է իմ եղբոր մոտ …>: Տուշրատան իր դստեր համար օժիտ է պատրաստում, որի համար ժամանակ էր պետք և որոշվում է, որ Մանեն պետք է 6 ամիս սպասեր Վաշուգանե մայրաքաղաքում, մինչև օժիտը պատրաստվեր: Նեֆերտիտիի օժիտը կազմված էր Հարմոհե և Մաշրիանի քաղաքների տուրքերից, ուղարկվում էին նաև մի քանի հարյուր կանայք, մի մատուռ՝ ազգային աստվածների պաշտամունքի համար և այլն: Տուշրատայի իշխանության տակ գտնվող քաղաքներն ու իշխանները ևս մասնակցում էին օժիտի պատրաստմանը: Ամառնայի նամակների հավաքածուի մեջ պահպանվել է Նեֆերտիտիի օժիտի մանրամասն ցանկը: Այն այսպիսին է. ոսկե, արծաթե ու պղնձե առարկաներ, անոթներ, հագուստի թանկարժեք գործվածքներ, ասեղնագործված իրեր, ոսկեհյուս պատմուճան, թանկագին գոհարներով գինդեր, դրվագված ապարանջաններ բազկի ու սրունքների համար, զարդեղեն, բաժակներ, տուփեր, անուշաբույր յուղերով սրվակներ, պղնձե սպասք, ոսկե ու արծաթե արձանիկներ: Կան նաեւ արծաթապատ կառքեր իրենց ձիերով, զենք ու զրահ, պղնձե սաղավարտներ, արծնապատ, ոսկով ու գոհարներով զարդարված ոսկեպատ աղեղներ ու այլ զենքեր: Ամենհոտեպ 3-րդի ժամանակներով թվագրվող մշակութային արժեքների մեջ ոսկու և պղնձի հետ հայտնաբերվել են նաև երկաթե իրեր: Երկաթն այդ ժամանակ թանկարժեք մետաղ էր համարվել և հաճախ այն դրվել է ոսկե շրջանակի մեջ: Տուշրատան Ամենհոտեպ 3-րդին ուղարկել է երկաթե շեղբով երեք դաշույն, 2 երկաթե մատանի և էլի ինչ-որ իր, նրա որդի Ամենհոտեպ 4-րդին` 3 երկաթե մատանի և այլն: Իսկ Թութանհամոնի դամբարանից հայտնաբերվել են փայտե մեծ դաստակով և երկաթե փոքր շեղբով դաշույններ: Փարավոնի դեսպան Մանեի և Տուշրատայի դեսպան Կելիայի փոխադարձ բազմաթիվ այցելություններից հետո լուծվել են բոլոր հարցերը: Սակայն Տուշրատան չի ստացել իր ակնկալած մեծ քանակությամբ ոսկին: Այնուամենայնիվ Տուշրատան օրհնել է իր դստերը և ուղարկել Եգիպտոս, ուր նրան ընդունել են արքայավայել: Ե´վ փարավոնը, և´ եգիպտացիները ջերմությամբ ու մեծ հանդեսներով են ընդունել Միտանիի գեղեցիկ արքայադստերը: Եգիպտացիները շատ են հավանել հարսնացուին և գնահատելով նրա գեղեցկությունը անվանել են Նեֆերտիտի, որը <գեղեցկուհին եկավ> իմաստն ունի: Սակայն շուտով հիվանդացել է ծերունի փարավոնը: Տուշրատային ուղարկված նամակում Ամենհոտեպ 3-ը հայտնելով իր հիվանդության մասին, խնդրել է Եգիպտոս ուղարկել Նինվեի հովանավոր աստվածուհի Իշտարի (Շավուշկա) արձանը, որը պետք է բուժեր իրեն: Տուշրատան ուղարկել է Իշտարի արձանը, որը սակայն չի փրկել փարավոնի կյանքը, և նա վախճանվել է: Գահ է բարձրացել Ամենհոտեպ 4-ը (1419-1400), Ամենհոտեպ 3-ի և Թիայի շատ երիտասարդ որդին: Նոր փարավոնը հոր մահվան մասին լուրն անմիջապես հայտնել է Տուշրատային և խնդրել հոր հետ սկսած բարեկամությունը շարունակել իր հետ, քանի որ <ինքը որոշել է Տուշրատայի դստերը` Տադու–Հեպային (Նեֆերտիտի) ընդունել իր կանանոցը իբրև իրեն կին, որպես իշխանուհի հարավի և հյուսիսի, տիրուհի երկու երկրների> : Բարեբախտաբար մեզ է հասել գեղեցիկ ու հմայիչ Նեֆերտիտիի պատկերը: Ամառնայից հայտնաբերվել է վարպետ Ջեխուտիմեսի կերտած Նեֆերտիտիի դիմաքանդակը: Պատկերված է նուրբ դիմագծերով, երկար վզով ու երազկոտ, նշաձև աչքերով հմայիչ մի կին: 117 Նեֆերտիտի Ուսումնասիրողներից Բեցոլդը խոսելով Նեֆերտիտիի օժիտի մասին, այնուհետև գրում է. «Պետական թելադրանքներ, կառավարական սկզբունքներ, նաև կրոնական գաղափարներ նույն ճանապարհը պետք է բռնած լինեն»: Ամենհոտեպ 4-րդ փարավոնը, չնայած երիտասարդ հասակին, ուժեղ անհատականություն էր, որի անցկացրած բարեփոխումներն արմատապես փոխել են Եգիպտոսի դարավոր սովորույթներն ու լայն, սուր բախումների տեղիք տվել: Նոր փարավոնը ժխտել է բոլոր հին աստվածներին և հաստատել մեկ աստծո` Աթոնի /Արարչի/ պաշտամունքը: Գերագույն աստծուն անվանել է Աթոն՝ «Արեւի սկավառակ», իսկ ինքն անվանափոխվել է Էխնաթոնի, որ նշանակում էր «Աթոնի վահան» /==Արարչի վահան/ կամ <փառք Աթոնի> /փառք Արարչի/: Ըստ նոր կրոնի Աթոնը /Արարիչը/ միակ աստվածն էր տիեզերքում, անդեմ ու անտեսանելի այն ուժը, որն ստեղծել է Արևը և աղբյուրն է այն ամենի, ինչ կա երկրի վրա /ողջ կենդանական ու բուսական աշխարհը/: Աթոն աստծո հետ Էխնաթոնը թույլատրել է միայն արևի Ռա /ԱՐ/ Աստծո պաշտամունքը: Նոր կառուցված Ամառնա /հմմ. հայերեն ամառ բառը/ մայրաքաղաքի Աթոնի տաճարներում կատարվող ծեսերը եղել են պարզ: Աստծուն նվիրվել են ծաղիկներ, մրգեր ու երգել հիմներ, ինչպես հայկական հնագույն տաճարներում: Նրանք հավաքվել են արևածագին ու արևամուտին և աղոթել ծագող ու մայր մտնող արևին` Աթոնին: Էխնաթոնը այնուհետեւ իրեն նվիրել է նոր կրոնի քարոզմանը, գրել է բազմաթիվ ներբողներ, կառուցել է նոր մայրաքաղաք Ախեթաթոն անունով, որ նշանակում էր «Աթոն աստծո քաղաք»: Կառուցել է նաև տաճարներ, որոնց պատերը զարդարել է տվել իր սիրելի կնոջ՝ Նեֆերտիտիի ու երեք աղջիկների պատկերներով: Էխնաթոնը իր գրած ներբողների մեծ մասը նվիրել է Նեֆերտիտիին: Այդ ներբողներում նա գովերգում էր նրա հմայքն ու գեղեցկությունը. Ես սիրում եմ քաղցր շունչը քո, Ամեն օր հիանում եմ քո գեղեցկությամբ, Իմ ցանկությունն է լսել քո ձայնը հմայիչ, Որ հնչում է ինչպես շրշյուն հյուսիսային քամու: Կրոնական այս հեղափոխության մեջ մեծ է եղել էխնաթոնի մոր` Թիայի ու կնոջ` Նեֆերտիտիի դերը, որոնք իրենց հետ Եգիպտոս էին բերել իենց նախնիների` հայ-արմենների Արարիչ Ար Աստծո և Արև-Աստծո պաշտամունքը: Այդ մասին պրոֆեսոր Պետրին գրում է. «Էխնաթոնի մայրը միտանական-հայկական ծագում ուներ և նա էր բերել Աթոնի կրոնը իր հայրենիքից և սովորեցրել որդուն»: Ամառնայի նամակներից պարզ է դառնում, որ Էխնաթոնի ու Տուշրատայի հարաբերությունները այնքան էլ բարեկամաբար չեն զարգացել: Նոր փարավոնը չի ուղարկում Ամենհոտեպ 3-ի խոստացած նվերները: Տուշրատան հատկապես շատ էր ուզում ստանալ իր դստեր 2 երկու ոսկե արձանները, որոնք պատրաստի վիճակում ցույց էին տվել դեսպաններին: Որպես պատասխան Ամենհոտեպ 4-ը ուղարկում է փայտե ոսկեզօծված արձաններ, որը խիստ վիրավորական էր Տուշրատայի համար: Հետագա նամակագրությունները և իրադարձությունները ցույց են տալիս, որ հարաբերությունները ավելի ու ավելի սառն են դարձել և ի վերջո խզվել են: Սա այն ժամանակն էր, երբ Խուրրի-Միտանին թուլանում էր, իսկ Եգիպտոսն էլ այլևս չէր ցանկանում շարունակել բարեկամությունը թուլացող երկրի հետ: Էխնաթոնը և Նեֆերտիտին որդի չեն ունեցել /նշվում է ինչպես 3, այնպես էլ 6 աղջիկների մասին/, այդ պատճառով էլ, երբ կյանքի 30-րդ տարում վախճանվել է փարավոնը, գահն անցել է փեսաներին, նախ՝ Սեմնեխկարին, ապա` Թութանհամոնին: Փաչավոն-ամուսնու մահից հետո ապրելով ևս մի քանի տարի, Նեֆերտիտին մահացել է 37 տարեկանում: Այսպիսով, գրեթե 3 սերունդ շարունակվել են Խուրրի–Միտանիի եւ Եգիպտոսի արքայական ընտանիքներիազգակցական–խնամիկան կապերը: Կարճ ժամանակամիջոցում Եգիպտոս հարս են գնացել Արտատամա 1-իդուստր Մուտեմույան, իշխան Յուայի դուստր Թիան, Սուտառնա 2-ի դուստր Գիլու Հեպան և Տուշրատա 1-ի դուստր Տադու Հեպա–Նեֆերտիտին: Հայոց աշխարհի արքայադուստրերը մեծ համբավ են ունեցել եգիպտական արքունիքում: Նրանք աչքի են ընկել իրենց բացառիկ խելքով, հմայիչ գեղցկությամբ և խելացի խորհրդատուներ ու օգնականներ են եղել իրենց ամուսին-փարավոնների համար1: Կարելի է մտածել, որ Հայկական լեռնաշխարհից հարավ բնակվող ժողովուրդների, հիմնականում սեմական ցեղերի մոտ հնում տարածված, այժմ էլ օգտագործվող հուրի-փերիարտահայտությունը գեղեցկուհի իմաստով, կապ ունի խուրրի /=հուրրի-հայ/ անվան ու հմայիչ հայուհիների հետ: images (16) Հուրրի-Միտանուհի Հայոց արքայադուստրերի հետ անկասկած Եգիպտոս են մեկնել նաև հարյուրավոր կանայք՝ դայակներ, սպասավորներ, պալատական այլ կանայք, որոնք եգիպտական արքունիք էին մտցնում իրենց հայրենիքի բարքերը, սովորությունները, ինչպես նաև կրոնական հայացքները: Եգիպտոսի պատմության մեջ աչքի է ընկնում հենց այս՝ Նոր թագավորության շրջանը, որը սկսվում է 18-րդ հարստության փարավոնների գահակալությամբ: Այս շրջանը համարվում է եգիպտական պետության ծաղկման ու բարգավաճման ժամանակաշրջանը: Կարելի է մտածել, որ այս հաջողությունները պայմանավորված են եղել նաև Խուրրի-Միտանիի թագավորների և եգիպտական փարավոնների միջև հաստատված ազգակցական ու բարեկամական կապերով: 1. Համեմատության համար նշենք, որ խեթական թագավոր Խաթթուսիլի 3-ի (մ.թ.ա. 13-րդ դար) կինը՝ խուրրիական ծագումով Պուդո Հեպան ևս մեծ ազդեցություն է ունեցել խեթական արքունիքում: Նա խուրրիաբնակ Կիցվատնայի (Կիլիկիա) քրմի դուստրն էր, եղել է կիրթ, զարգացած ու ազդեցիկ թագուհի «tawannas»: Նրա ազդեցությունը մեծ է եղել նաև կրոնական ու մշակութային հարցերում: Խաթթուսիլի 3-ը այնքան մեծ վստահություն է ունեցել կնոջ՝ Պուդո Հեպայի հանդեպ, որ հաճախ թույլատրել է իր անունից կազմված փաստաթուղթը վավերացնել միայն Պուդո Հեպայի կնիքով: Թեմայի մասին ավելի մանրամասն տես Ա. Տերյան, « Միտանի, Հայոց հնագույն պետություն» ու «Հայաստանը և Պատմությունը» գրքերը: ԱՆԺԵԼԱ ՏԵՐՅԱՆ պատմաբան

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.