Օրերս երկրորդ անգամ Սյունիք այցելեց «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանող խմբի պատվիրակությունը։ Amazon Studios և New Line Cinema կինոստուդիաների մասնագետները եկել էին Սյունիք վերջնականցնելու հանրահայտ սերիալի չորրորդ և հինգերրորդ սեզոնների նկարահանումների հետ կապված մանրամասները։ Սերիալի պրոդյուսերներ Ջ․ Դ․ Պեյնը և Պատրիկ Մակկեյը մեզ հետ հանդիպման ժամանակ պատմեցին, թե ինչու են նկարահանումների համար ընտրել Սյունիքը՝ այստեղ լանդշաֆտը շատ բազմազան է և էպիկ, կան խոր անտառներ, դժվարհասանելի գագաթներ, անդնդախոր կիրճեր։ Երկրորդ պատճառն այն է, որ այստեղ կան շատ միջնադարյան կառույցներ՝ կամուրջներ, բերդեր, քարվանսարաներ, որոնք անհրաժեշտ են նկարահանումների համար։
Պատճառներից մեկն էլ այն է, որ այսօրվա համաշխարհային տնտեսական ճգնաժամի և ինֆլյացիայի պայմաններում, Սյունիքում նկարահանումները զգալիորեն կտնտեսեն բյուջեն, ի համեմատ Նոր Զելանդիայում նկարահանումների։ Ըստ պրոդյուսերների, Սյունիքի ընտրությունը սկզբում կարծես թե, պատհական էր (նկարահանող խմբի անդամներից մեկը՝ արմատներով հայ, պատմել էր Սյունիքի մասին), բայց հիմա նրանք հասկանում են, որ կյանքում պատահական ոչինչ չի լինում։ Նկարահանումները տեղի կունենան 2023 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր, իսկ սեզոնները էկրան դուրս կգան 2024-ի գարնանը և աշնանը։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.