Միջուկային պատերազմը անխուսափելի էր
և եղավ միջուկային պատերազմ, և հզոր պետությունները միմիանց վրա քցեցին միջուկային զենքեր, և ամբողջ մոլորակը պատվեց կրակով և սև ամպերով, ամեն ինչ վերածվեց մոխիրի, վերացավ ամեն մի շունչ։Անցավ մի քանի հազար տարի
Անտառապատ մի հատվածում որսի էին ելել մորթով փաթաթված մարդանման մի որսախումբ նետ և աղեղով։
Նրանցից աչքի էր ընկնում մի պատանի, ճարպիկ և շիկահեր, որը քիչ առաջ որսացել էր իր առաջին նապաստակը և պիտի հպարտանար ծնողների մոտ, նա նայում էր հեռուները և ժպտում։
Այդ հեռուներում արևը ծագում էր և բացվում մի գեղեցիկ տեսարան։
Բայց սա արդեն ուրիշ պատմություն է...
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.