воскресенье, 7 августа 2022 г.

Արագած լեռան առեղծվածները:

 Արագած լեռան առեղծվածները:


Մաս 3


Արագածը հանդիսանալով Հայաստանի ամենաբարձր լեռնաշղթան, ինչպես Թուրքայում գտնվող Արարատը, համարվում է ՉԹՕ-ների հաճախակի հայտնվելու վայր:

Արագածի լեռնաշղթայում հաճախ է տեղի ունենում անհավանական իրադարձություններ:

Համաձայն ժողովրդական լեգենդի, երբ Գրիգոր Լուսավորիչը բարձրացել է Արագած լեռան գագաթ աղոթելու, ապա գիշերները նրան լուսավորել է մի ճրագի լույս, որը կախված է եղել երկնքից։

Լեգենդը պնդում է, որ նույնիսկ այժմ այդ ճրագը փայլում է գիշերները, բայց այն կարող են տեսնել միայն օծյալները, կամ գաղտնի գիտելիք ստացած էզոթերիկները։

Արագած լեռան յուրացման ժամանակ, 3200 մ բարձրության վրա խորհրդային տարիներին կառուցվել է գիտական ​​կայան, որը հանդիսանում էր Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մասնաճյուղը: 

Եվ ահա, մասնաճյուղում աշխատող ֆիզիկոսները, ինչպես նաև այդ շրջանում գտնվող զինվորական զորամասի զինծառայողները, բազմաթիվ անգամներ ֆիկսվել են կարմրավուն լույսի շող հանգած հրաբխի խառնարանից, որը գտնվում է լեռնաշղթայի չորս գագաթների միջև։

Այդ երևույթը դժվար է կապել գիտնականների փորձերի կամ զինվորականների գործունեության հետ, քանի որ ֆիզիկոսները այնտեղ զբաղվում էին տիեզերական ճառագայթման բարձր էներգիայի մասնիկների գրանցմամբ, այսպես ասած հանգիստ ռեժիմով, իսկ զինվորական ռադարները գտնվում էին խառնարանից 6-7 կիլոմետր հեռավորության վրա։


Բացի այդ էլ, Արագածի լեռնաշղթայում տեղի էին ունենում շատ անհասկանալի ու անբացատրելի դեպքեր, այդ թվում ՉԹՕ-ների հետ հանդիպումներ:

Այսպես, 1985 թվականի հուլիսի 1-ին Պոմրի քաղաքի 55-ամյա բնակիչ Սերգեյ Խաչատրյանը հինգ ալպինիստների հետ քայլարշավ է կազմակերպում Արագածի լանջերով:

Հարավային (3789 մ) և արևմտյան (4080 մ) գագաթների միջև ընկած հատվածում կանգառ կազմակերպելիս նրանք մոտ 300 մետր հեռավորության վրա տեսնում են երկու շատ բարձրահասակ մարդկանց՝ վառ դեղին, ասես փքված կոմբինեզոններով:

Ալպինիստները սկսում են ձեռքերը թափահարելով ու բղավելով անծանոթներին հրավիրել նախաճաշի։

Երբ անծանոթները շարունակում են մնալ անշարժ, լեռնագնացները սկսում են հեռադիտակով նրանց զննել և զարմանքով տեսնում են, որ նրանք միայն հեռահար կերպով էին հիշեցնում մարդկանց։

Անսովոր արարածները ունեին 3-4 մետր հասակ, սպորտային կազմվածք, կլոր գլուխներ, սակայն երկուսի դեմքն էլ պարզորոշ չէր երևում, ասես ծածկված լինեին կիսաթափանցիկ պոլիէթիլենային թաղանթով:  

Առանց շրջվելու ալպինիստները  խուճապահար շտապում են սարից իջնել ցած։

Բնականաբար ոչ ոք չի հավատում լեռնագնացների պատմությանը:

Երկրորդ առեղծվածային իրադարձությունը, որի մասին պատմել է Սերգեյ Խաչատրյանը, տեղի է ունեցել 1986 թվականի հունիսի վերջին։

Թեև այդ արշավի ժամանակ տաս լեռնագնացներ են բարձրանում Արագած, բայց միայն երկուսին է հաջողվում ականատես լինել թռչող ափսեի վայրէջքի, որոնք խմբից առանձնացել էին վրաններ տեղադրելու և ընթրիք պատրաստելու համար։

Երբ լեռնագնացների խումբը վերամիավորվում է, նրանք պատմում են, որ տեսել են թե ինչպես է արծաթափայլ ՉԹՕ-ն վայրէջք կատարել Արևմտյան գագաթին:


Ինչպես միշտ, նրանց կրկին ոչ ոք չի հավատում, իսկ վեց տարի անց պարզվում է, որ նրանք ճշմարտությունն են ասել։

Մի անգամ երբ Սերգեյ Խաչատրյանը իր ծանոթ մարզային ՊԱԿ-ի պետի հետ զրուցում է, հանկարծ վերջինս հարցնում է Խաչատրյանին «Իսկ դու գիտես, որ 1986-թվականի հուլիսին ՉԹՕ է վայրէջք է կատարել Արագածի արևմտյան գագաթին»։

Այդ տեղեկությունը հայտնել էր գագաթից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող բարձր լեռնային ռադիոտեղորոշիչ կայանի հրամանատարը։

Կայանի անձնակազմը մեկ օր անց հասնում է վայրէջքի վայր, սակայն օբյեկտն այլևս այնտեղ չի լինում։

Բայց մնացել էր վայրէջքի հետքերը, ընդ որում, հողը ոչ թե այրվել էր, այլ ծանրությունից 5-10 սանտիմետրով իջել ցած։

Սակայն Արագած լեռան մոտ նման անոմալ դեպք տեղի է ունեցել դեռ 1975 թվականին:

Հուլիսյան մի գիշեր, Կիևի բնակիչ Վլադիմիր Միշակովը, ով ծառայել է Արագածի շրջանում գտնվող ՀՕՊ զորամասում, Վ. Կուդի, Վ. Կամիսլովի և երեք այլ զինակիցների հետ ընդունում է զորամասի հերթապահությունը:

Գիշերվա ժամը մեկի կողմերը հանկարծ նրանք նկատում են, որ իրենց դիմաց, Արագածի լեռնաշղթայի վերևում, օդում անշարժ կանգնած է մի հսկայական նարնջագույն և դեղին գույներով շողշողացող «սիգարաձև» օբյեկտ (առնվազն 500-600 մետր երկարությամբ)։

Օբյեկտը մոտ հինգ րոպե անշարժ մնալով օդում կտրուկ բարձրանում է վերև և 30 վայրկյան անց տեսադաշտից անհետանում է։

Միշակովն ու ընկերները փոխարինելու եկած զինվորներին պատմում են իրենց տեսած անսովոր դեպքի մասին, իսկ հերթապահությունը ընդունման եկած զինվորներն էլ իրենց հերթին հայտնում են, որ զորամասում քսան րոպե կապ չի եղել, և այն հայտնվել է միայն քիչ առաջ։

Մոտ մեկ ժամ անց Վ.Միշակովն ու Վ.Կուդը դուրս են գալիս զորանոցից տեսնելու, թե արդյոք «սիգարը» չի վերադարձել։

Օդում որտեղ տեսել էին ՉԹՕ-ն, առաջացել էր գունատ կապտավուն մշուշ, որը վեր էր բարձրանում սյունի ձևով:


Բացի այդ նրանք տեսնում են վառ կապույտ պարույր սև երկնքում, որի հեռավորությունը երկրից, ըստ երևույթին, հսկայական էր:

Շուտով պարույրի տեղում առաջանում է բաց կապույտ գույնի հսկայական ամպ:

Այդպես էլ ոչ ոք չկարողացավ բացատրել թե այդ ինչ երևույթ էր։

Եվ վերջում անրադառնանք Արագածի ևս մի քանի անոմալ երևույթների, որոնք նույնպես առայժմ չեն ստացել ոչ մի գիտական բացատրություններ:

1988 թվականի հունիսին, արդեն բազմակի անգամներ հիշատակված Սերգեյ Խաչատրյանը, հանդիպում է հերթական անոմալիային, որը տեղի է ունենում Կարելիա լճի շրջանում (ծովի մակարդակից 3220 մ բարձրության վրա), Արագածի լեռնաշղթայի հարևանությամբ։

Սերգեյի հետ լինում են Լենինականի մանկավարժական ինստիտուտի մարզական ակումբի լեռնագնացության և լեռնային տուրիզմի բաժնի երեք անդամներ։

Հարավային գագաթի ստորոտին նրանք հանդիպում են մի փոքրիկ առվակի, որը կարկաչելով հոսում էր։

Խաչատրյանը մի բաժակ ջուր վերցնելով սկսում է խմել և անմիջապես գլխապտույտ ու թուլություն է զգում։

Մնացած բոլոր ալպինիստները խմելով առվակի ջուրը, նույնպես անմիջապես վատանում են։

Լեռնագնացները որոշում են հետևել առվակի ուղին, թե որտեղից է այն սկիզբ առնում և որտեղ է թափվում:

Պարզվում է, որ սառույցներից հալված ջուրը լցվում է մոտակա իջվածք իսկ այնտեղից հոսում է դեպի լիճը, որը գտնվում է ... առվակից վեր։

Այսպիսով, այն հոսում էր դեպի վերեև:

Հոսքի վեց մետրանոց հատվածի բարձրության տարբերությունը կազմում է առնվազն 0,5 մետր, դա հաստատվում է նաև մոտակա օդերևութաբանական կայանից բերված գործիքները:

Դմիտրի Վոլոբուևի հետ զրույցում Սերգեյ Խաչատրյանն ասել է. «Ավելի լավ է հավատամ, որ Հարավային գագաթում 1985 թվականին մեր հանդիպած «դեղին հսկաները» այլմոլորակայիններ են, քան  որ ջուրը կարող է հոսել դեպի վեր։

Ես չեմ կարող բացատրել նաև այն փաստը, որ սառցե հալված ջուրը մարզված մարզիկներին ինչպես կարող էր այդպես շարքից հանել, որ նրանք գրեթե սկսեին կորցնել գիտակցությունը:

Եվ ես առավել ևս ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե այդ ինչ վնասակար նյութեր կարող էին պարունակվել այդ ջրի մեջ, որոնք այդպես ակնթարթորեն ներծծվում էին արյան մեջ:

Այս ամենը շատ տարօրինակ է։ Չէ որ Արագածի ձյունն ու ջուրը միշտ եղել են բյուրեղյա մաքրության»։

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.