вторник, 30 марта 2021 г.
понедельник, 29 марта 2021 г.
суббота, 27 марта 2021 г.
пятница, 26 марта 2021 г.
Սա Մարգարեություն չէ այլ առաքելություն:
Արցախը կորցրերցինք որովհետեվ չճանաչեցինք Արցախը,44 օրվա այդ պատերազմի վախտ ուզում էի գնայ կռվեի Արցախի համար ,բայց Մայրս չէր թողնում,անիմաստ էր կռվել եթե հողերը հանձնեցին:
Դավաճանները հասան իրենց ուզածին,բայց չեն մարսելու:Ռուս ու ազեր շները ինտերնետով հաչում են արդեն ավել պակաս ևս չեն մարսելու,իմ զայրութը դրանք դեռ չեն ճաշակել,դրանք դեռ չգիտեն ինչ վրիժառուներ են հիմա ոտքի ելնելու:
Հանուն Հայրենիքի փրկության ու Աստծո զորությամբ ամեն ինչ ետ ենք վերցնելու,դեռ 5000 զոհի դիմաց տասնապատիկ արյուն պիտի թափվի:
Սա Մարգարեություն չէ այլ առաքելություն:
ԱՄԵՆ
среда, 24 марта 2021 г.
понедельник, 22 марта 2021 г.
воскресенье, 21 марта 2021 г.
Անիծեցի,հիմա հանգստացա:
այս վերջերս ինտերնետում նկատել եմ շատացել են Հայաֆոբները ռուսների ու ազերների շրջանում,ինչքան փորձում ես հակահարվածել այնքան ընգնում ես նրանց մակարդակին,փորձում եմ դրանց արհամարհեն,իրենց հայհոյանքները իրենց թող գա,թող քանդվի իրենց պետությունը որ Հայի խադրը իմանան:
Անիծեցի,հիմա հանգստացա:
суббота, 20 марта 2021 г.
вторник, 16 марта 2021 г.
пятница, 12 марта 2021 г.
среда, 10 марта 2021 г.
вторник, 9 марта 2021 г.
Քանի որ խոսք գնաց Քանաքեռի բոշաների մասին
Քանի որ խոսք գնաց Քանաքեռի բոշաների մասին մի կարեվոր բան էլ ես պատմեմ,ուրեմն մեր հարեվանությամբ ապրում է մի բոշաների ընտանիք:
Կիրովաբադցի մի տատիկ ունեցավ մի հատ բոշաից երեք աղջիկ մի տղա,բոլորն էլ ամուսնացան,միջնեկ աղջիկը Արմինեն տարբեր տղամարդկանցից ունեցավ տարբեր երեխաներ՝Արտաշես Պողոսյան,էդգառ, և Վլադ Ջուլհակյան:
Այդ տղաները չարաճճի երեխեք էին ,երբ մեծացան գողության համար բազմիցս բանտ էին ընկգնում:
Իմիջիայլոց Վլադը ծնվել էր ինցեստի արդյունքում ,երբ իր մայրը վեց անգամ վիժում էր:
Տարիների ընթացքում անհետանում էին իմ կատուները,հետո պարզեցի որ դրանք դրանց սպանում են,իհարկէ չունեմ ապացույց ,բայց այդպես վստահ եմ,քանզի Արմինեի մեծ քրոջ տղեն Կարենը կատու էր քցել ավտոի տակ:
Այդ ընտանիքը պատուհաս է մեր գլխին ինչ 2006 թվականին տեղափոխվեցինք Արաբկիրից Քանաքեռ,բայց փորձում ենք չշփվել նրանց հետ ու դիվանագիտորեն միայն բարևում ենք ու ժպտում:
понедельник, 8 марта 2021 г.
воскресенье, 7 марта 2021 г.
Հարգելի կանայք և աղջիկներ շնորհավորում եմ ձեր Մարտի 8ը
Հարգելի կանայք և աղջիկներ շնորհավորում եմ ձեր Մարտի 8ը ցանկանում եմ անսպառ հմայք ու գեղեցկություն,ժպիտ ու երջանկություն:
Միշտ եղեք մեր կողքին և սիրված մեր կողմից:Մենք ձեզ միշտ հարգում ու մեծարում ենք:Ամեն
пятница, 5 марта 2021 г.
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ ԻՍԼԱՄԱԴԱՎԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (Համառոտ այս տեղեկանքը պատրաստվել է 2009 թ., երբ այս թեմայի մասին խոսում էին հատուկենտ մարդիկ: Այսօր ևս շատերը լրիվ չեն պատկերացնում խնդիրը: Կարծում եմ, այս նյութը մտորումներ կառաջացնի շատերի մոտ): Իսլամադավան հայությունը պատմականորեն բաժանում է երկու ժամանակագրական խմբի` ա/ նախքան 1895-1915 թթ. հայոց ցեղասպանությունը կրոնափոխվածների, բ/ ցեղասպանության ընթացքում բռնի կրոնափոխվածների: Հայտնի իրողություն է, որ այսօր էլ զգալի թվով իսլամացված հայություն է բնակվում մեր պատմական հողերի վրա: Ներկայումս Արևմտյան Հայաստանում իսլամադավան հայության թիվն անցնում է մեկ միլիոնից, ըստ որոշ աղբյուրների, նույնիսկ հասնում է երեքից չորս միլիոնի: Արևմտյան Հայաստանում բնակվող իսլամադավան հայությունը միասեռ չէ: Ավելին, երբեմն նրանց որոշ խմբերի ու ենթախմբերի նկատմամբ մեծ վերապահությամբ կարելի է կիրառել ՙհայ՚ կամ ՙհայություն՚ տերմինը: Վերջիններիս կարելի է կոչել միայն ՙհայկական ծագմամբ՚ կամ ՙհայկական ծագման հիշողությամբ՚ բնակչություն: Չծանրաբեռնելու համար տեղեկանքը` մենք այստեղ բոլորի համար պայմանականորոն կկիրառենք ՙիսլամադավան հայություն՚ բնորոշումը: Իսլամադավան հայության հիմնական խմբերը, ըստ մեր դիտարկման, ունեն հետևյալ տարածումը. ա. համշենահայեր, որոնց արևելյան հատվածը հայախոս է և զբաղեցնում է թուրք-վրացական սահմանից մինչև Ռիզեի շրջանն ընկած տարածքը, բ. թուրքախոս համշենահայեր, որոնք բնակվում են Ռիզեի շրջանից դեպի արևմուտք, հիմնականում Տրապիզոնի նահանգում, գ. քրդախոս հայեր, որոնք հոծ զանգվածներով բնակվում են Հայաստանի հարավային ու հարավ-արևմտյան հատվածում /Մուշ, Սասուն, Տիգրանակերտի շրջան, Կոմմագենե/, նաև Բյուրակն-Բինգյոլում: Այս խմբում, հատկապես, Մուշ-Սասունում բնակվողների մեջ կան նաև հայախոսներ, դ. զազաներ և զազայացած հայեր, որոնք բնակվում են հիմնականում Դերսիմի շրջանում /պատմական Բարձր Հայք և Ծոփք նահանգների ու դրանց հարակից տարածքում/, ե. Փոքր Ասիայում և Ստամբուլում բնակվող հայկական ծագում ունեցողներ, որոնք, հիմնականում, 1915 թ. բռնի մահմեդականացված ու թուրքախոս դարձված հայ երեխաների ժառանգներն են: Ինչպես հայտնի է, 1915-ին բռնի մահմեդականացվել է շուրջ 200 հազար հայ մանուկ: Նրանց և նրանց ժառանգների մի մասի մոտ պահպանվել է հիշողությունն իրենց հայկական արմատների մասին: * * * Մեր կատարած ուղևորությունների ընթացքում ուսումնասիրություններ և դիտարկումներ կատարեցինք չորս հիմնական շրջաններում: Դրանցում հնարավոր էր պարզել հետևյալ պատկերը: I. հայախոս համշենահայերը, որոնք բնակվում են թուրք-վրացական սահմանից մինչև Ռիզեի շրջանն ընկած տարածք, առավել մոտ են մեզ իրենց հոգեբանությամբ: Նրանց նկատմամբ միանշանակորեն կարելի է կիրառել ՙհայ՚ և ՙհայություն՚ տերմինները: Դրանում մեծ նշանակություն ունի նրանց հայախոս լինելը: Հայախոս համշենահայերի մոտ հստակորեն առկա է հայկական ինքնության գիտակցությունը: Ընդ որում, դա նրանք գաղտնի չեն պահում` իրենց կոչելով ՙհեմշիլ՚ (համշենցի) և ՙհայ՚: Նրանց հետ հարևանությամբ բնակվող թուրքերը նրանց կոչում են ՙէրմենի՚, իսկ լազերը, որոնք ունեն քարթվելական ծագում, կոչում են ՙսոմեխ՚ (ինչպես նրանց ազգակից վրացիները` ՙսոմեխի՚): Նրանց կողմից իբրև ՙհեմշիլ՚ (համշենցի), այլ ոչ թե ՙհայ՚ ներկայանալը ոմանց մոտ սխալ տպավորություն է ստեղծել իբրև նրանց ոչ հայկական ինքնության մասին: Իրականության մեջ նրանց կողմից ՙհեմշիլ՚ ինքնանվան գերադասումը պայմանավորված է նաև թուրքական պետության մեջ հայերի նկատմամբ ընդգծված ատելությունից պաշտպանվելու մղումով: Համշենի բարբառը, որին հատուկ ուսումնասիրություններ են նվիրել Հրաչյա Աճառյանը և, վերջերս, Սերգեյ Վարդանյանը, մեզ համար դժվար հասկանալի է: Բարբառի որոշ օրինաչափություններին ծանոթանալուց հետո այն մեզ համար դառնում է ընկալելի մոտ 60-70 %-ով: Մեր և նրանց միջև բարբառային արգելքը հեշտ հաղթահարելի է, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի տարիներին Սուխումիի և Սոչիի շրջանի համշենահայության պարագայում: Ոգևորող էր նաև այն հանգամանքը, որ նրանց շրջանում իսլամն, ըստ էության, արմատներ չի ձգել: Մեզ հանդիպած շատ համշենահայեր իսլամին վերաբերում էին մոտավորապես այնպես, ինչպես մեր ժողովրդի մեծ մասը` կոմունիզմի գաղափարախոսությանը խորհրդային իշխանության տարիներին: Հանդիպում էին նույնիսկ հումորով և ծաղրով արտահայտված վերաբերմունքի դեպքեր: Ե’վ մեր, և’ մեզանից առաջ կատարված ուղևորությունների ընթացքում բազմիցս հանդիպել են դեպքեր, երբ ի պատասխան հայաստանցիների հարցին, թե ե±րբ եք միանալու Հայաստանին, համշենահայերը պատասխանել են, որ իրենք Հայաստանում են, այդ մենք պետք է սահմանը տեղափոխենք դեպի արևմուտք… II. Նույնը, դժբախտաբար, չի կարելի ասել թուրքախոս համշենահայերի մասին, որոնք հիմնականում բնակվում են Տրապիզոնի նահանգում, նաև մերձակա տարածքներում և Ստամբուլում: Ի տարբերություն հայախոսների, նրանց մոտ հայկական ինքնության գիտակցությունը գրեթե բացակայում է, առկա է միայն հայկական ծագման հիշողություն: Թեպետ պետք է նշել, որ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ թուրքախոս համշենահայերը` գնալով Ստամբուլ, դիմել են պատրիարքարանին, վերստին մկրտվել քրիստոնեական ծեսով և հայտարարել իրենց հայ լինելու մասին: Ցավով պետք է նշել, որ երբեմն որոշ հակադրություն էր նկատվում թուրքախոս և հայախոս համշենահայերի միջև: Անգամ մեզ հանդիպեցին դեպքեր, երբ նրանց ներկայացուցիչները հատուկ ընդգծում էին, որ աղջիկ չեն տալիս մեկը մյուսին: Դրանով հանդերձ, կարևոր է նշել, որ թուրքախոս համշենահայերը պահպանել են որոշ հայկական ծեսեր ու սովորույթներ /այդ թվում` վարդավառի տոնը, որ նրանք կոչում են ՙվարդիվոր՚/, ինչը հայկական ծագման հիշողության կողքին լրացուցիչ հնարավորություն է տալիս նրանց ՙվերահայացման՚ համար: III. Առանձնահատուկ խումբ են կազմում զազաներն ու զազայացած հայերը: Նրանք հիմնականում կենտրոնացած են Դերսիմում /պատմական Հայաստանի Բարձր Հայք և Ծոփք նահանգների տարածքում/, սակայն նրանց տարածման սահմանները շատ ավելի մեծ են` Երզնկա-Էրզրումի շրջանից մինչև Հայկական Տավրոսի լեռների հարավային լանջերը: Զգալի թվով զազաներ են ապրում Ստամբուլում և Գերմանիայում: Ունեն մեկ արբանյակային հեռուստատեսություն, հրատարակում են գրքեր ու պարբերականներ` իրենց լեզվով: Գրական միասնական զազայերենի ստեղծման փորձեր են անում գերմանաբնակ զազաները: Զազաների թվաքանակի մասին ստույգ տվյալներ չկան: Ըստ զազայական եվրոպական կենտրոնների` նրանց թիվը հասնում է 4-5 միլիոնի, որոնց մեծ մասն ապրում է պատմական Հայաստանի տարածքում: Լեզուն իրանական է` հայերեն ենթաշերտով: Հայերենի հստակ հետքերը երևում են բառապաշարում: Կարևոր փաստերից մեկն էլ այն է, որ տարածաշրջանի իրանական լեզուներից միակն է, որում առկա է բաղաձայնների ձ-ծ-ց շարքը: Դավանանքով, հիմնականում, ալևիական ուղղության հետևորդներ են: Կան նաև իսլամի սուննի ուղղության հետևորդ զազաներ /Մուշի, Դիարբեքիրի և այլ շրջաններում/, որոնք փոքրքմքասնություն են կազմում զազաների մեջ: Ալևիականությունը իսլամի շիա ուղղության ծայրահեղ դրսևորումներից է, որում ներառված են նաև տարբեր միջնադարյան աղանդների հավատալիքներ, մասնավորապես, ուսումնասիրողները նշում են պավլիկյան ու թոնդրակյան աղանդները: Կան տեղեկություններ, որ ՙԴերսիմ՚ անունը առաջացել է ալևիություն ընդունած հայ հոգևորական Տեր Սիմոնի անվան հապավումից /արևմտահայ հնչողությամբ` ՙԴեր Սիմոն՚ - ՙԴերսիմ՚/: Դերսիմի ազգագրության մասին աշխատություններում /հատկապես ծագումով դերսիմցի Գևորգ Հալաջյանի աշխատանքներում/ նշվում է, որ Դերսիմի տարածքում մինչև XX դար են հասել նաև հեթանոս հայեր /Միրագյան աշիրեթությունը/, որոնց ներկայացուցիչների մեզ հաջողվեց գտնել 2009 թվականին: Ի դեպ, վերջերս ակտիվորեն շրջանառվում է այն միտքը, որ Դերսիմի ալևիները իրականում ՙարևիներ՚, այսինքն` հին արևապաշտների -առանգներն են: Շատ կարևոր է մեզ համար, որ զազաներն ամենուր խիստ դրական են տրամադրված հայերի նկատմամբ: Դրանում մի կողմից կարևոր դեր է խաղում նրանց մեջ առկա հայկական արյունը և հայկական ծագման հիշողությունը: Մյուս կողմից, Թուրքիայում անկասելի ընթացք ստացած ազգային-դեմոկրատական զարթոնքը փոքր ազգերի շրջանում ունի դրական վերաբերմունք հայերի նկատմամբ /հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո/: Զազայացած հայերին կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինը բարձրաձայն նշում է իր հայկական ինքնության մասին: Նրանց հայ լինելու մասին գիտեն և ասում են նաև նրան հետ կողք-կողք ապրող այլազգիները: Կարծում եմ, որ ճիշտ ու նպատակաուղղված աշխատանքով հնարավոր է նրանց մեծ մասի /եթե ոչ բոլորի/ լիակատար վերահայացումը: Նման լավատեսության համար ինձ հիմք է ծառայում հանդիպումը զազայացած հայերի հետ, որոնց մեջ կային այնպիսիք, որ Ստամբուլում շփվելով այնտեղի հայերի հետ` սկսել էին սովորել հայերեն, իրենց զգալով ու հայտարարելով լիովին հայեր: Զազայացած հայերի երկրորդ խմբի մոտ առկա է միայն հայկական ծագման հիշողությունը /առաջին խմբի համեմատությամբ նրանց թիվը չափազանց մեծ է/: Բավական է միայն նշել, որ Դերսիմի կենտրոն Թունջելի քաղաքում բնակվում են երեք աշիրեթությունների ներկայացուցիչներ, որոնցից ամենամեծն ՙԱլանիա՚ կոչվող աշիրեթությունն է, որն ունի հայկական ծագում: Ոչ հայկական ծագումով զազաները կարող են դառնալ մեր հուսալի դաշնակիցները: Նշենք, որ Դերսիմը համարվում է Թուրքիայի ամենառազմաշունչ և հզոր ապստամբական շրջանը: IV. Իսլամացված և քրդախոս հայերի բավականին հոծ զանգվածներ են բնակվում են Հայաստանի հարավային ու հարավ-արևմտյան շրջաններում` Մուշում, Սասունում, Տիգրանակերտի շրջանում, Կոմմագենեում, նաև Բյուրակն-Բինգյոլում: Մենք երկու ճանապարհորդությունների ժամանակ հատուկ կանգ առանք Տիգրանակերտի շրջանում /ներկայիս Սիլվանի գավառում և հարակից տարածքներում/, որտեղ գտնվում են պատմական Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները: Միայն Տիգրանակերտի շրջանում առկա են շուրջ 50 գյուղեր, որոնցում բնակվում են 1915 թ. բռնի մահմեդականացված հայեր: Նրանք, հիմնականում, Սասունի ու Մուշի բնակիչներն են եղել, որոնք փրկվել են Դեր Զոր աքսորվելուց` դավանափոխության պայմանով: Հայախոսներ նրանց մեջ գրեթե չկան. գյուղերում մնացել էին հատուկենտ հայերեն իմացող ծերունիներ: Նրանց մեջ առկա էր ընդգծված հայկական գիտակցություն: Նրանք չէին թաքցնում իրենց հայ լինելը, ընդհակառակը, հրապարակավ և հպարտությամբ էին մեզ ներկայացնում իրենց հարևան քրդերին ` որպես Հայաստանից եկած իրենց ազգակից-եղբայրներ: Այստեղ ևս իսլամն առանձնապես խորն արմատներ չունի: Կարծում եմ, որ այս խմբի վերահայացումը ևս հնարավոր է առանց շատ մեծ ջանքերի: * * * Փոքրաթիվ հայ քրիստոնեական համայնքներ են պահպանվել նաև Կոմմագենեի, Կապադովկիայի և Կիլիկիայի շրջաններում: Ցավով պետք է նշել, որ նրանց մոտ դեռևս առկա է շատ ընդգծված վախի զգացողություն, ինչը հետևանք է թուրքական պետության մի քանի տասնամյակ տևած բռնաճնշումների քաղաքականության ու սարսափի մթնոլորտի: Որպես տխուր օրինակ` նշեմ, որ նրանցից շատերն իրենց հայ լինելու մասին խոսում էին վախեցած ու շշուկով, եղան դեպքեր, երբ նրանք վախենալով` հրաժարվեցին մեզ հետ անգամ լուսանկարվելուց: Ի տարբերություն քրիստոնյաների` իսլամադավան հայերը չէին ապրում վախի ու սարսափի մթնոլորտում, ընդհակառակը, ունեին երկրի տիրոջ լիակատար զգացողություն: Սա ևս կարևոր գործոն է, որն անպայման պետք է հաշվի առնել: ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ Արևմտյան Հայաստան կատարած մեր ուղևորությունները հստակ ձևավորեցին մի համոզում, որ ներկայիս Թուրքիայի հանրապետությանը սպասվում է միևնույն ճակատագիրը, ինչ ԽՍՀՄ-ին: Այն կփլուզվի ազգային հարցի սրումից: Պատահական չէ, որ Թուրքիան ներսից հրաշալի ճանաչող երջանկահիշատակ Հրանտ Դինքը գտնում էր, որ Թուրքիայի կործանումը լինելու է ոչ թե պատերազմի, այլ ինքնության խնդրի հետևանքով: Ներկայիս Թուրքիայում, հակառակ պաշտոնական պնդումների, բնակվում է շուրջ 50 էթնո-կրոնական խումբ: Այս էթնո-կրոնական խմբերի մեջ ոչ միայն առկա չեն բարի դրացիական հարաբերություններ, այլև նրանցից շատերի նկատմամբ ճիշտ ուղղորդված քաղաքականությունը կարող է բերել Թուրքիայում քաղաքացիական քաոսի: Խնդիրն այն է, որ մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր ցանկացած զարգացման: Եվ եթե իրականանա դրանցից ամենահավանականներից մեկը` Թուրքիան պայթի էթնո-կրոնական հիմնահարցից, մենք որքանո±վ ենք պատրաստ լինելու դրան, որպեսզի չմնանք ավերակների տակ, այլ ընդհակառակը` քաղենք օգուտներ` ելնելով մեր ազգային շահերից: Ի°ՆՉ ԴՐԱԿԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼ ԱՅՍ ԽՆԴՐՈՒՄ - Նշված բոլոր խմբերը, անկախ նրանց հնարավոր վերահայացման աստիճանից, նախ և առաջ մեր բնական դաշնակիցներն են ընդդեմ Թուրքիայի: - Հայկական գիտակցության հասունացումով` հնարավոր է նրանց վերահայացումը, ինչի արդյունքում մենք կարող ենք ունենալ հսկայական թվով /մի քանի միլիոն կամ, համենայնդեպս, ավելի քան մեկ միլիոն/ բնակչություն մեր հողերի վրա: Հրեաները Իսրայել պետությունը ստեղծելու համար XIX դարից սկսեցին գնել Պաղեստինում հողեր, ապա` այն մեծզոհողությունների գնով բնակեցրեցին հրեաներով: Մենք այդ խնդիրը չունենք. մեզ պետք է պարզապես խթանել հայկական ծագումով բնակչության վերահայացման գործընթացը: - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Արևմտյան Հայաստանի իսլամացված հայությունը կարող է դառնալ կենդանի վկա: - Երկքաղաքացիության օրենքը հնարավորություն կարող է տալ ՀՀ քաղաքացի իսլամադավան հայերի գործոնն օգտագործել իսլամական կառույցների հետ շփումներում, ընդհուպ մինչև ՙԻսլամական կոնֆերանսին՚ որպես դիտորդ անդամակցելուն: Ի°ՆՉ ՎՏԱՆԳՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ՄԵԶ ԵՎ ԻՆՉՊԵ°Ս ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԵԼ ԴՐԱՆՔ - Երբ մենք տեր չենք կանգնում մեր գեներին, դրանք կարող են դառնալ օգտագործել մեր թշնամիները: Եվ այդ դեպքերում իրականություն է դառնում մեր ժողովրդական խոսքը` ՙԼավ է թուրքը, քան թուրքացածը՚:Ասվածի տխուր օրինակը ՙմեսխեթցի թուրքերն՚ են, որոնց զգալի մասը /գուցե նաև մեծամասնություն կամ բոլորը/ նախկինում կաթոլիկացած հայեր են /այդ մասին վկայում են Վատիկանի արխիվում պահվող խիստ վավերական փաստաթղթեր/: Ժամանակին, երբ թուլացել էր Եվրոպայի ազդեցությունը Օսմանյան կայսրությունում և ուժեղացել թուրքերի ճնշումը, Հայոց եկեղեցին, որպես ՙֆրանկների՚, նրանց հետ չընդունեց, ինչի արդյունքում էլ նրանք մահմեդականացան: Այսօր վրացական կառավարությունը նրանց, որպես մոլի հակահայկական ուժի, ձգտում է բնակեցնել Ջավախքում` ի վնաս հայերի փոխելու ժողովրդագրական պատկերը: Այսօր մեր կողմից այլադավան հայությանն ՙանտերության մատնելը՚ ապագայում կտա նույնանման արդյունքներ, երբ հայկական գեները ոչ միայն չեն ծառայի հայության նպատակներին, այլև կարող են ուղղվել մեր դեմ: - Մեր հապաղման պարագայում թուրքերն իրենք կարող են Արևմտյան Հայաստանում բնակվող իսլամացված հայության փաստը օգտագործել մեր դեմ` հետևյալ բացարությամբ: Չի եղել ցեղասպանություն. ովքեր որ դժգոհ էին պետությունից` հեռացան, իսկ շատերն էլ մնացին… Անշուշտ կարելի է հերքել դա, սակայն մեզ պետք է լինել նախահարձակ, այլ ոչ թե դառնալ իրադարձությունների հետևից գնացող: - Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում մենք պետք է պատրաստ լինենք մեծ թվով Թուրքիայի քաղաքացիների ներհոսքի, որոնցից շատ-շատերը կներկայանան իբրև ՙծագումով հայ՚: Դրանց մեջ կարող են լինել լրտեսներ, հայության հետ իրականում կապ չունեցող թուրքեր ու քրդեր: Նման վտանգները կանխելու համար անհրաժեշտ է ունենալ հստակ տեղեկատվություն ներկայիս Թուրքիայում բնակվող իսլամացված հայության մասին: ԱՌԱՋԱՐԿՆԵՐ - Անհրաժեշտ է ստեղծել համակարգող մի մարմին` Արևմտյան Հայաստանի բնակչության /հատկապես` հայկական ծագում ունեցողների/ ուսումնասիրության նպատակով: Համակարգող մարմինը պետք է միավորի Հայաստանում գործող ուսումնասիրողների և կենտրոնների ջանքերը: Ուսումնասիրությունները պետք է կատարվեն ոչ թե միայն հաշվառման նպատակով, այլև ազգագրական, մշակութաբանական, էթնոհոգեբանական և այլ տեսանկյուններից: - Անհրաժեշտ է, որ ստեղծվելիք մարմինը կապեր հաստատի արևմուտքում գործող կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են նախկինում քրիստոնյա եղած և ժամանակին բռնի իսլամացված քրիստոնյաների ուսումնասիրությամբ: - Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նշված խմբերի շրջանում հայոց լեզվի ու հայոց պատմության ուսուցման նպատակով: Դա առանց դժվարության կարելի է կատարել ոչ թե գրականություն տեղափոխելով ՀՀ-ից, այլ ինտերնետային կայքերի միջոցով, որոնցից օգտվելը որևէ խոչընդոտ չի հարուցում: Հնարավորության դեպքում կարելի է` կազմակերպել այդ շրջանների հայ երիտասարդների ուսումնառությունը դրսում` հայկական ծրագրերով /ուղղակի և անուղղակի/: - Անհրաժեշտ է ունենալ բազմալեզու հեռուստատեսություն, որի հաղորդումները կհեռարձակվեն թուրքերեն, քրդերեն, զազայերեն, լազերեն: Նման մի ծրագիր ավելի քան մեկ տարի առաջ ներկայացել եմ Սփյուռքի նախարարություն (այն ժամանակ` դեռևս ԱԳՆ Սփյուռքի բաժին)` առաջարկելով բազմալեզու հեռուստատեսություն ստեղծել այն լեզուներով /անգլերեն, ռուսերեն, թուրքերեն/, որոնցով խոսում է կես միլիոն և ավելի հայություն, ընդ որում, նրանց զգալի մասը արդեն հայախոս չէ: Ծրագիրն ընդունվեց ոգևորությամբ, սակայն դեռևս որևէ գործնական քայլ չի կատարվել այդ ուղղությամբ: - Անհրաժեշտ է պատրաստել վավերագրական, գիտահանրամատչելի ֆիլմեր, հաղորդումներ, ինտերնետային կայքեր, որոնցով կարելի է վարել նպատակաուղղված քարոզչություն: Դրանք պետք է պատրաստվեն արևմտյան միջազգային լեզուներով, մանավանդ որ վերջին տարիներին արևմուտքը, հատկապես Եվրոմիությունը, հաճախ է արծարծում վտանգված փոքր ժողովուրդների և լեզուների հարցը: Ի դեպ, այս տարի Եվրոխորհրդում քննարկվեց համշենահայերի լեզվի հարցը /որպես վտանգված լեզու/, որը ներկայացվեց թուրքերի կողմից` իրենց ձեռնտու դիտանկյունից: - Անհրաժեշտ է հատուկ քաղաքականություն մշակել Արևմտյան Հայաստանում բնակվող այլազգիների նկատմամբ: Մասնավորապես` ա/ լազերի նկատմամբ, որոնք բնակվում են համշենահայերի հետ հարևանությամբ /երբեմն առկա են նաև խառնամուսնություններ/, բ/ զազաների նկատմամբ, որոնք մասամբ մեր արյունակիցներն են, մասամբ` բարեկամ-դաշնակցներ` ընդդեմ Թուրքիայի, գ/ քրդերի նկատմամբ, որոնց միջավայրում պետք է վարել բարեկամ-դաշնակցի գաղափարի քարոզչություն /թուրքերը, հակառակ մեզ, արդեն սկսել են աշխատել հայ-քրդական թշնամանք սերմանելու ուղղությամբ/: ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
четверг, 4 марта 2021 г.
среда, 3 марта 2021 г.
Подписаться на:
Сообщения (Atom)