среда, 6 января 2021 г.

Խոռ նահապետի ցեղն


Խոռ նահապետի ցեղի տոհմավագներից Միանդակին (Միդատի), որը ըստ Մ. Խորենացու՝ անկոտրում ու ձեռներեց բնավորության տեր այր էր և դրա համար էլ տվել էին անդառնալի մականունը, կարողանում է իր շուրջ համախմբել իր ցեղակիցներին, և մեծ օգնություն է ցույց տալիս Խեթերի թագավոր Մուրսիլի I-ին՝ պատերազմելու Ամովրհացիների դեմ ու գրավելու նրանց իշխանության տակ գտնվող Հալաբ և Բաբելոն քաղաքները՝ հիմք դնելով պատմական Խուռում կամ Խանիգալբատու (Հայոց Միջագետք) կոչվող երկրի իշխանությանը, որը իր անունով հետագայում կոչվում է Միտաննիի թագավորություն և գտնվում էր Արմի երկրից հարավ-արևմուտք ընկած տարածքներում: Ըստ նույն պատմիչի՝ նրա սերունդներից է առաջացել հին հայկական Մանդակունիների նախարարական տոհմը: Միանդակի սերունդներից Կոռնակի (Կիռտա) որդի Շավարշը դառնում է այդ երկրի առաջին թագավորը, որին հաջորդում է Պերճը: Մ.թ.ա. XV դարի կեսերից Միտաննիի թագավորությունը սկսում է հզորանալ և նրա թագավոր Պաղդասարի (Պարսադատտար) որդի Սանասարին (Սանուսսադատտար) հաջողվում է իրեն ենթարկել Կիլիկիան, Հյուսիսային Ասորիքը, Ծոփքը (Իսուվան), Աղձնիքը (Ալզեն), Առապխան և Շամշիադատ I-ի հիմնած Ասորեստանի զգալի մասը՝ Աշուր և Նինվե քաղաքներով: Իր գահակալության վերջին տարիներին Սանասարը հաղթական պատերազմներ է տանում պատմական Արմի երկրի արևմտյան հարևանությամբ՝ Թիրասյան Անիտայի հաջորդներից Թաբարնայի (Թուդխալիա I) հիմնած հզոր Խեթական թագավորության դեմ, որը իշխանատենչ նկրտումներ ուներ՝ տարանջատ ցեղապետերի ու քաղաք-բնակավայրերի կառավարիչների իշխանության տակ գտնվող Արմի երկրի (խոսքը Հայկական լեռնաշխարհի մասին է) նկատմամբ, և անընդհատ պատերազմների մեջ էր այդ երկիրը բնակեցնող հիմնականում թորգոմահայկական ու ասքանազյան ծագմամբ ցեղերի հետ (խեթերը ամենամեծ հզորության էին հասել Խաթթուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինայի օրոք): Խեթերի թագավորությանը պարտության մատնելով, Սանասարը իրեն տերությանն է միացնում Փոքր Ասիայի հարավ-արևելյան շրջանները, Ասորիքը, Փյունիկիան և Պաղեստինը: Սակայն Սանասարին հաջորդած Արտակ I-ի (Արտակամա կամ Արտադամա) ժամանակ սկսվում է Եգիպտական փարավոնների ասիական արշավանքները, որը ջլատում է Միտաննի պետության հզորությունը և Արտակ I-ը ստիպված հաշտության պայմանագիր է կնքում փարավոն Թութմոս IV-ի հետ և իր դստերը կնության տալիս նրան: Օգտվելով Միտաննի պետության թուլացումից Խեթական պետության թագավորները սկսում են իրենց արշավանքները վերջինիս դեմ: Արտակ I-ը Խեթական հարձակումներին դիմակայելու նպատակով ստիպված սկսում է դաշնակիցներ փնտրել Արմի երկիրը բնակեցնող և իրեն արյունակից ցեղապետերի ու քաղաք բնակավայրերի առաջնորդների մեջ: Նրա աջակցությամբ Հայկյան տոհմավագներից Ամասյաին (Մարիաս) հաջողվում է միավորել Արմի երկրի հյուսիսային և արևմտյան տարածքները բնակեցնող տոհմերի ու քաղաքների առաջնորդներին, և Ասքանազյան Կասկերի ու Մոսոքյան Մուշկերի հետ դաշինքի մեջ մտնելով կազմում է Հայքի ցեղապետությունը (Հայասա), որը դառնում է Միտանի պետության հզոր դաշնակիցն ընդդեմ Խեթական թագավորության: Ներկայիս որոշ բանասերների կարծիքով այն մտայնությունը կա, որ ՙՍասնա Ծռեր՚ էպոսում հիշատակված Սանասար և Բաղդասար հերոսների կերպարների ակունքները գնում են պատմության ավելի հին շերտերը: Եվ նրանց սկզբնաղբյուրներն են համարվում Հայկական լեռնաշխարհի հարավային մասում հիմնված (Աղձնիք, Հայոց Միջագետք և նրանց հարակից հարավային տարածքներ) Միտաննի պետության հզոր գահակալներ՝ Պարսադատտարն ու Սանուսադատտարը, որոնք հաղթական պատերազմներ են վարել՝ դեպի Հայկական լեռնաշխարհ ոտնձգություններ կատարող Խեթերի, Եգիպտացիների (հիշատակվում է՝ Մըսրա երկիր անվամբ) և Ասուրա-Բաբելացիների դեմ: Հետագայում այդ հին ավանդազրույցների հետ է միաձուլվել Սինաքերիբի հայրասպան որդիների՝ Ադրամալիքի և Աշուրասարի Հայաստան փախնելու իրողության դեպքերը: Այո Հուրիները դա խՈՌԻՆԵրՆ են ,խուռի միտան,հուրի միտտանի; Խոռն էլ Խոռխորունիների նահապետն է,մեր տոհմի Միտաննի Խեթական թագավորության հզորության ժամանակավոր թուլացման շրջանում Առաջավոր Ասիայում սկսում է գլխավոր դեր խաղալ Միտաննի հուրրիական թագավորությունը (այլ անվանումներ են Մաիտանի): Այս պետության մասին ավելի քիչ բան գիտենք, քան խեթական թագավորության մասին։ Մ.թ.ա. 19-18 դարերում Միջագետքի և Ասորիքի հյուսիսում ամենահզոր պետությունն է դառնում Աշուրը, Տիգրիս գետի վրա. իշխանությունն իր ձեռքն է վերցնում Շամշի-Ադադ Ա-ն՝ թագավոր տիտղոսով և ժամանակավորապես իր գերիշխանությանը ենթարկում արևմուտքում՝ Եփրատի և արևելքում՝ Զագրոսի միջև ընկած ողջ տարածքը։ Սակայն նրա մահվանից շատ չանցած նախ Եփրատի միջին հոսանքի շրջանը, այնուհետև ինքը՝ Աշուրը կամ նրա հարևան քաղաքները, (օրինակ՝ Նինվեն) հարկադրված են լինում ենթարկվելու Բաբելոնի Համմուրաբի թագավորին։ Համմուրաբի դինաստիայի իշխանությունը ևս այս շրջաններում անկայուն եղավ։ Մ. թ. ա. 18-րդ դարի կեսերից այստեղ գերիշխող են արդեն դառնում կասսիտական ցեղերը, իսկ 17-րդ դարից՝ հուրրիները։ Մի շարք մանր քաղաք-պետությունների նվաճման և միավորման հետևանքով (հայագիտական ուսումնասիրությամբ Միտաննի բառը ծագում է մեկ տան մեջ միավորվելուց) մ.թ.ա. 16-րդ դարում Արևմտյան Խաբուր գետի վերին հոսանքի շրջանում, Հյուսիսային Միջագետքում ստեղծվեց Միտաննի թագավորությունը՝ Վաշշուգանե մայրաքաղաքով։ Թեև նրա թագավորները, հավանաբար, հնդիրանական անուններ էլ էին կրում, բայց կենցաղում օգտագործում էին Հուրիերենը, իսկ պաշտոնական շրջաններում՝ նաև աքքադերենը և սեպագրի աքքադական սիստեմը։ Հավանաբար «Հուրի» և «Միտաննի» տերմինները խեթերն օգտագործել են որպես նույնանիշներ։ Միտաննի հուրիական պետության կազմավորում, հուրիական «Միտաննի» պետության հայտ գալը Առաջավոր Ասիայում, մ.թ.ա. 16-րդ դարում։ Միտաննին էլ ավելի հեղհեղուկ պետական կառուցվածք ուներ, քան խեթական թագավորությունները. նրա կազմի մեջ մտել էին շատ կիսանկախ շրջաններ և մանր թագավորություններ, որոնք պարտավոր էին տուրք վճարել և ռազմիկներ տրամադրել միտաննական թագավորներին։ Նրա ազդեցությունը տարածվել է՝ արևելքում ներկայիս Քիրքուքից (հնագույն Առապխա) մինչև Օրոնտես գետի հովիտը Ասորիքում, Միջերկրական ծովեզերքը (Ուգարիթ) և Կիլիկիան Տավրոսի լեռները, ուր գտնվում էր Կիզզվատնա թագավորությունը։ Հուրիների պետական կառուցավածքը, ինչպես խեթական թագավորության մեջ, այստեղ ևս առանձին խոշոր շրջանները կառավարվում էին արքայազունների կողմից և Միտաննի թագավորությանը ենթարկվում էին (առավել կամ պակաս ձևականորեն) մի շարք ինքնավար թագավորություններ։ Այսպես, օրինակ, Աշուրում, որը լիովին պահպանել էր իր ներքին կառուցվածքը և կառավարվում էր ավագների խորհրդի և կառավարչի կողմից, կար նաև միտանտական «դեսպան» (սուկալլու), որը մասնակցում էր քաղաքի կառավարմանը։ Միտաննիում (և առհասարակ հուրիական հասարակություններում) տեղական կառավարիչները, իսկ որտեղ դրանք չկային՝ ավագների խորհուրդը, հավանաբար, բավական անկախ էին։ Զինվորական պարհակի և զինվորական ուժերի կազմակերպումը հուրիական հասարակության մեջ, ամենայն հավանականությամբ, նման էր այն ձևին, որ տեսանք Խեթական թագավորության մեջ։ Ռազմիկներ էին տրամադրում և նրանց մասամբ հանդերձավորում համայնքները, բայց զորատեսի և արշավանքների ժամանակ նրանց պահում էր արքունիքը։ Նա էլ նետեր և այլ հանդերձանք էր մատակարարում շարքային ռազմիկներին։ Սակայն պետական և ռազմական կազմակերպությունը Միտաննիում, հավանաբար, պակաս արդյունավետ էր, քան խեթականը, քանի որ խեթերի դեմ մղված պայքարում միտանցիները արագ պարտություն կրեցին։ Կասկածից վեր է, որ Միտաննիի եթե ոչ անմիջական իշխանությունը, ապա գոնե ազդեցությունը տարածվել է նաև մի զգալի տերիտորիայի վրա՝ Եփրատի հովտով դեպի վեր (Տիգրիսի ակունքներից հյուսիս), առնվազն մինչև Արածանիի նրա մեջ թափվելը։ Դժվար է ասել, թե մինչև ուր էր տարածվում Միտաննիի ազդեցությունը և իշխանությունը Հայկական լեռնաշխարհի արևելյան շրջաններում։ Միանգամայն հավանական է, որ Միտաննիի ազդեցությունը տարածվել է հայկական Տավրոսից հարավ ընկած շրջանների վրա, ներառյալ Բոհտան և Մեծ Զաբ գետերի հովիտերը։ Ուշագրավ է եգիպտական աղբյուրների այն վկայությունը, թե մարտակառքերի համար շինանյութը Եգիպտոս էր բերվում Նախարինա երկրից (եգիպտացիներն այդպես էին կոչում Միտաննին), ըստ որում հիշատակվում են այնպիսի ծառատեսակներ, որոնք աճում են Տրապիզոնից ոչ հարավ, կամ Արարատի ստորոտներին։ Միտաննիի հզորության հիմնադիրներ կարող են համարվել Պարատտառնա (մ.թ.ա. 16-րդ դար) և Սաուսսադատտար (մ.թ.ա. 15-րդ դարի առաջին կես) թագավորները, ժամանակի միջազգային հարաբերություններում Եգիպտոսի, Բաբելոնի, խեթական պետության թագավորների շարքում Միտաննիի թագավորը ևս կոչվում էր մեծ թագավոր։ Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհի հարավ–արևմուտքում, Միջագետքում և արևելամիջերկրյածովյան ավազանում, Առաջավոր Ասիայի մեծագույն մասում հաստատվում է հնդեվրոպացիների իշխանությունը, որում կարևոր դերակատարում ուներ Միտաննիի թագավորությունը։ Մի շարք մանր իշխանությունների միավորման հետևանքով մ.թ.ա. XVI դ. Արևմտյան Խաբուր գետի վերին հոսանքի շրջանում Հայաստանի հարավ-արևմուտքում և Միջագետքի հյուսիսում ստեղծված է Միտաննիի թագավորությունը Վաշշուգանե մայրաքաղաքով։ Միտաննիի պետական կառուցվածքի բնորոշ գծերից էր նրա կազմի մեջ բազմաթիվ կիսանկախ շրջանների և մանր թագավորությունների առկայությունը, որոնք պարտավոր էին տուրք վճարել և մարտիկներ տրամադրել պատերազմների ժամանակ։ Միտաննի թագավորությունն սկսում է էական դերակատարում ունենալ Առաջավոր Ասիայում մ.թ.ա. XVI դ. Վերջերից։ Միտաննիի արքաների ազդեցությունը տարածվել է արևելքում մինչև Արապխա, ներկայիս Իրաքի տարածքում գտնվող Քերքուքը, ներառյալ Բոհտան և Մեծ Զաբ գետերի հովիտները, արևմուտքում մինչև Օրոնտես գետի հովիտը Ասորիքում, Միջերկրականի ծովեզերքը և Կիլիկյան Տավրոսի լեռները։ Միտաննիի իշխանությունը հյուսիսում տարածվել է առնվազն մինչև Արևմտյան Եփրատի և Արածանիի միախառնման շրջանը։ Դժվար է ասելը, թէ մինչև ուր էր տարածվում Միտանիի ազդեցությունը և իշխանությունը Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան շրջաններում։ Միտաննիի արքա Տուշրատտայի մ.թ.ա. XIV դ. կեսերին մի արձանագրությունից եզրակացվել է, որ Միտաննիի կառավարման համակարգի մեջ մտել են Հյուսիսային Միջագետքն ու Հայաստանն ամբողջությամբ։ Միտաննիի թագավորները հնդեվրոպական ծագում ունեին։ Այդ մասին են վկայում նրանց ինչպես հնդեվրոպական անունները, այնպես էլ դիցարանի հնդեվրոպական բնութագիրը։ Բավական է նշել, որ Միտաննիի դիցարանում պաշտվում էին հնդեվրոպական գլխավոր աստվածներ Միհրը (Միթրան), Վարունան, Ինդրան։ Միտաննիի թագավորությանը վիճակված էր լուրջ ռազմական բախման մեջ մտնել Եգիպտոսի նոր թագավորության տիրակալների դեմ, քանի որ վերջիններս շարունակում էին հիքսոսների դեմ վրիժառու պատերազմը հարվածներն ուղղելով դեպի Միջերկրական ծովի արևելյան ավազան, ուր հիքսոսյան արշավանքներից հետո գոյացել էին մի քանի պետություններ։ Վերջիններիս դեմ հաջողության հասնելով Թութմոս Գ փարավոնը մ.թ.ա. 1450- ական թթ. անցնում է Եփրատը և բախվում Միտաննիի հետ։ Եգիպտոսի և Միտաննիի պատերազմը մղվում է Միջերկրական ծովի արևելյան ավազանում գերիշխանության համար։ Թութմոս Գ-ն հասնում է որոշակի հաջողության, սակայն դրությունը փոխվում է նրա հաջորդ Ամենհոթեպ Բ-ի օրոք, երբ Միտաննիի տիրակալ Սաուսադատարը շռնդալից հաջողությամբ հաղթանակներ տանելով արվել է միջերկրածովյան ավազանի մեծ մասը, ազատում է Եգիպտացիներից, այնտեղ ամրապնդելով Միտաննիի իշխանությունը։ Ամենհոթեպ Բ-ն բազմաթիվ արշավանքներ է ձեռնարկում Միտաննիի դեմ, որոնք, ըստ էության ոչ մի փոփոխություն չեն մցնում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում։ Ի վերջո նրա որդին Թութմոս Դ փարավոնը մ.թ.ա. 1400-1390 թթ. ստիպված էր հաշտություն առաջարկել Միտաննիի արքա Արտադամային։ Կնքված հաշտությունը ամրապնդվում է խնամիական ամուսնություններով։ Մի քանի սերունդ Միտաննիի արքայադուստրերը դառնում էին Եգիպտական փարավոնների առաջին տիկնայք, որոնցից ամենանշանավորը Նեֆերտիտին էր, որի անվան հետ է կապվում Եգիպտոսում արևի՝ որպես միակ աստծո պաշտամունքը, ինչը, ըստ էության, ներմուծված էր Միտաննիից։ Դաշինքի կնքման համար առավել շահագրգռված էր Եգիպտական կողմը։ Եգիպտոսի և Միտաննիի միջև կնքվեց խաղաղության դաշինք, որն ամրապնդվեց խնամիական կապերով, և նրանց միջև հաստատվեցին քաղաքական, տնտեսական, ու մշակութային կապեր։ Միջերկրածովյան արևելյան ավազանի հարավն անցավ Եգիպտոսի նոր թագավորության տիրակալներին, իսկ հյուսիսը Հայաստանի հարավում և հյուսիսային Միջագետքում բարձրացող Միտաննի հնդեվրոպական թագավորությանը, որի տիրակալները հայոց ազգային պատմագրական ավանդույթում համարվում են բնիկ Հայկազուններ։ Խեթերի գլխավոր թշնամին, սակայն, մնում է Միտաննին։ Սուպպիլուլիումասը պատերազմ է սկսում Միտաննիի դեմ։ Հարձակումը տեղի է ունենում հյուսիսից, Վերին Եփրատի հովտով, ըստ երևույթին Թեգամարայի վրայով։ Պատերազմը Միտաննիի դեմ երկարատև եղավ և հանգեցրեց այդ թագավորության լիակատար ջախջախման, դարձնելով նրան խեթերի վասալը։ Խեթերի կողմից Կարքեմիշը գրավվելու հետևանքով շրջապատման մեջ է ընկնում նաև Կիզվատնան, որը շուտով վեր է ածվում խեթական թագավորության ինքնավար մարզի։ Միտաննիի արքայացանկ Կիրտա մ.թ.ա. 1550-1525 Շուտարնա I մ.թ.ա. 1525-1500 Պարատտարնա մ.թ.ա. 1500-1470 Սաուասադատտար մ.թ.ա. 1470-1430 Արտադամա I մ.թ.ա. 1430-1400 Շուտարնա II մ.թ.ա. 1400-1375 Արտասշումարա Տուշրատտա մ.թ.ա. 1375-1350 Արտադամա II մ.թ.ա. 1360-1340 Շուտարնա III մ.թ.ա. 1340-1320 Շատտիվազա մ.թ.ա. 1320-1300 Շատուարա I մ.թ.ա. 1300-1285 Վասաշատա մ.թ.ա. 1285-1275 Շատուարա II մ.թ.ա. 1275-1260

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.