четверг, 1 октября 2020 г.
AMEN
AMEN
‘’’’’’’’’’’’’’’’’’’’’’’’’’’
Gagik Tsarukyan
Սիրելի՛ հայ ժողովուրդ, այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին: Մեր ուժը մեր միասնությունն է:
Հայ զինվորն ու հայկական բանակն անպարտելի են:
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին…
=====================================================================================
ՄԵՐ ՀԱՎԱՏՔՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ՛ է,
ՄԵՐ ԸՆԹԱՑՔՆ՝ ԱՆԿԱՍԵԼԻ՛,
ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՛:
«ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»:
«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի
հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյան
=====================================================================================
Հայկի գենը
Հայի գեն կրող քաջ հայորդիներ ,
Արևից ծնված անմահ հերոսներ ,
Հազար դարեր է այն օրից անցել ,
Հայկի արյունը դուք չեք ուրացել :
Ազգեր են կորել , ու ոչնչացել ,
Պետություններ են քարտեզից ջնջվել ,
Բայց ձեր շնորհիվ Հայաստանը կա ,
Մեր սուրբ եռագույն դրոշը վկա :
Առաջ եք մղվել սերն առ Հայրենիք ,
Հաճախ թողնելով տուն ու ընտանիք ,
Փառք ու պատիվ ձեզ խրոխտ մարտիկներ ,
Մեր սրտում եք միշտ , Բարձր անուններ :
Ու կգան էլի որդիքը Լույսի ,
Եվ կջախջախեն շղթան Մասիսի ,
Ազգիս գարունը էլ չի թառամի ,
Մանկան օրոցքը խինդով կլցվի :
Արմեն Թումո
=====================================================================================
Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:
Այս մի բուռ քարեղեն հողում,
Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր:
Եվ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կյանքի հետ:
Եվ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:
Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական:
Եվ տոհմ ու գերդաստան պահենք,
Եվ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:
Համո Սահյան
=====================================================================================
Հետևում եմ լուրերին, լսում եմ և աղոթում...
Աղոթում եմ մեր քաջարի զինվորների համար, ովքեր սահմանագծում են՝ Հայրենիքի պաշտպանության համար։ Աղոթում եմ նաև նրանց մայրերի և հայրերի համար, ովքեր սրտի անհուն թրթիռով սպասում են իրենց զավակների հաղթական վերադարձին։
Հետևում եմ լուրերին, լսում եմ և աղոթում...
Աղոթում եմ այն քաջարի զինվորների համար, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին, որպեսզի մենք կարողանանք ապրել ազատության մեջ։ Աստված թող երկնային լույսերի մեջ բնակեցնի նրանց հոգիները և Իր Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի որդեկորույս բոլոր ծնողներին։
Որքա՜ն կյանքեր են դրված նժարին, որպեսզի մեր հայրենիքը խաղաղ ապրի, որքա՜ն ընտանիքների սերն ու հիշատակները՝ որպեսզի մենք ազատ ապրենք։ Արդարև, ազատությունը երբեք ձրի չի տրվում և այն չի ապրվում առանց պայքարի։
Այս պահին մեր քաջարի զինվորները սահմանագծում են՝ պատրաստ զոհելու իրենց կյանքը Հայրենիքի ազատության համար։ Իսկ մե՞նք։ Մենք էլ նրանց թիկունքն ամուր պահենք մեր ազգային միաբանությամբ, զորակցենք ու աջակցենք նրանց ամեն մեկս մեր տեղում, մեր դիրքում և մեր միջոցներով։ Եվ միասնաբար կանգնենք աղոթքի սահմանագծում՝ մեր քաջարի զինվորների համար ի խորոց սրտից ասելով.
«Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահի՛ր ու պահպանի՛ր հայրենի սահմանները պահող մեր զինվորներին ու զորավարներին Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո խաղաղության մեջ, փրկի՛ր տեսանելի և անտեսանելի բոլոր վտանգներից։ Մարտի դաշտում նրանց հետ եղիր, զորացրու Քո հոգևոր սպառազինությամբ և ապահով տուն վերադարձրու՝ իրենց ծնողներին ու ընտանիքներին։ Շնորհի՛ր, որ ազատության համար մղած մեր նվիրական պայքարը Քո ամենաբավական օրհնությամբ և ամենազոր առաջնորդությամբ հաղթանակով պսակվի և հայրենիքը մեր հարատևի խաղաղության ու ազատության մեջ՝ անդադար գոհությամբ փառավորելով Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն»։
Մեսրոպ վարդապետ Պարսամյան
=====================================================================================
Տեր օրհնի ամեն օջախը հայի
Թող Հայաստանը լուսավոր լինի
Պատերազմները հին օրերում եղած թող չկրկնվեն
Խաղաղություն թող լինի միշտ Հայաստանի սահմաններում
Տեր անսահման ուժ շնորհիր մեր հայ ազգին
Մեր հայ զինվորներին
Չարիքը մաքրիր հայի հոգնիրից
Թող բարությունը դուրս գա նրանց սրտներից
Մանկան արցունքը մաքրիր ու երջանիկ մանկություն նրան շնորհիր
Տեր թող Հայաստանը ծաղկի,լիանա
Եվ թող արտագաղթը Հայաստանում վերանա
Թող Հայաստանում մնա հայը ու շենացնի իր հայրենիքը
Այնպես արա Տեր,որ Հայաստանը ծաղկունք ապրի,
Որ հայը հայրեիքը չլքի,իր հայրենիքում հացը վաստակի
Եվ հանգիստ խղճով ապրի
Պահպանիր Տեր Հայաստանը և լուսավորիր նրա ուղին
Պահպանիր Տեր հայ ազգին ու հայ օջախներին
Լցրու Հայաստանը սիրով,ջերմությամբ,խնդությամբ:
Հեղինակ Արևիկ 22:09 11.10.2019թ.
=====================================================================================
Rima Simonyan
Ա նմահներին՝ անմահություն,
Ր ոպեներին՝ հավերժություն,
Ց անկություններին՝ իրականացում,
Ա նպարտներին՝ խիզախացում,
Խ աղաղությանն՝ ամրապնդում:
Այս օրհնանքը հնգաթև աստղի նման,
թող միշտ
Արցախի հաղթության ճամփին լուսարձակի ու շողշողա
=====================================================================================
ԿՅԱՆՔ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Կյանքեր են ընկնում հանուն կյանքի,
Որ ծիլ բողբոջի հանուն կյանքի,
Կյանքեր են ընկնում հանուն հավատի՝
Աստվա՛ծ, կյանքեր փրկիր հանուն հավատքի։
Կյանքեր են ընկնում հանուն երկրի,
Որ ապրի մանուկն առանց վախի,
Որ դնի շինականն իր ծունկը հողին՝
Առնելու զորությունը հայոց հողի։
Կյանքեր են ընկնում կամքով չարի,
Որ մահվան հոտից է սնվում մորից,
Կյանքեր են ընկնում, բայց էլի նորից՝
Արծիվներ են ծնվում հայոց մորից։
Կյանքեր են փրկվում ճիվաղներից,
Կյանքեր ամրանում սահմաններին,
Հայն է հավերժի ճամփորդը դարերի՝
Հույսը, հավատն ու սերն իր բազուկներին...
Բա՛վ է, թող չընկնե՛ն կյանքեր հանուն կյանքի,
Թող ծնվեն կյանքեր հանուն կյանքի,
Թող փրչագլուխ խաժամուժը նենգ՝
Սատկի իր որջում հանուն կյանքի...
Նաիրա Գյոզալյան
29.09.20
=====================================================================================
Lian Hakobyan
Ո՛վ Երկնային Տեր.
Քո Սուրբ Քողով ծածկի՛ր մեզ, ծածկի՛ր մեր Հայոց Աշխարհը, հսկի՛ր մեր բոլոր տարածքները, մեր հոգու և սրտի սահմանները, պաշտպան եղի՛ր Հայոց Բանակում ծառայող ամեն մի զինվորին:
Քո Սուրբ Խաչի Զորությամբ,
թող մեր բանակը հաղթի այս պատերազմում: Սատանայի կողմից ծրագրված հարձակումները թող դադարեցվեն, չարի ողջ զորագունդը նահանջի, անօրենների կործանարար զենքերը թող լռեն Քո Ամենակարող Ուժի օգնությամբ:
Տե՛ր Աստված, թող մեր Հայոց Բանակը Քո Օրհնությամբ, Քո
Ողորմությամբ, Քո Սուրբ Խորանի պայծառ Լուսավորությամբ հաղթանակի, Քո կամքով, Քո Սիրով Հաղթական Դրոշը՝ որպես
Պարգև, հանձնես Հայոց Աշխարհին»:
Աշխարհի առաջին խաչակիրները, քաղաքակրթության ջահակիրները կենաց ու մահու կռիվ են տալիս խավարի ու չարի դեմ, ցեղասպանների ու ահաբեկիչների դեմ:
Արծրուն Հովհաննիսյան
ՔՐԻՍՏՈ՜Ս ՄԻԱԿ ԱՊԱՎԵՆ ՀԱՅ ԱԶԳԻՍ....
=====================================================================================
Ո՜վ Անոխակալ՝ Տեր Ամենակալ,Ինքնաբուն Բարի,Մարդասեր Ռաբբի,որ վայել է՝ իսկ Քեզ,Ողորմությունը և Ներողամտությունը՝ Գ՜թա,Գ՜թա,Գ՜թա և Քո Հոգածու Բազուկը մեկնիր և Հայաստան երկիրը մեր փրկիր՝ անգութ ոսողից.....
Վաղենջական դարերից անձնուրաց,
Սիրելի Որդուդ Հավատքը չուրացած՝ Հայ ազգս Ողորմիր և Քո Ուղղափառ Հավատքի Դավանությունը,որ ավանդեցիր մեզ ՝ հաստատուն և անպղտոր պահիր մեր մեջ......
ԵՎ հիմա Ո՝վ Սիրելի Փրկիչ մեր ողբաձյան աղաղակները բարեխոսական աղոթքի՝ այրվող արցունքներով ճառագայթող կանթեղը,որը ոչ մարդու ձեռքը,ոչ էլ «վիշապ քամին» չի կարող հանգցնել։
Քո Սիրո համար՝Քո ամայացած սրբարանի,Հայաստան երկրիս վրա և Հայ Զինվորի վրա Երեսդ Փայլեցրու...
Ո՜վ Քրիստոս՝ Արդարության Արեգակ,
Ելքդ Արշալույսի պես պատրաստված է ու Նա մեզ համար պիտի գա Անձրևի պես,
երկիրը ոռոգող Վերջին Անձրևի պես...
Դու Աստված մեր,Սիրելի Հիսու՜ս՝ Հույս մեր, Փրկություն մեր Հավիտենական....
Մի ակնթարթ անգամ չենք լռելու և չենք դադարելու Քեզ աղերսելուց,մինչև Շնորհդ կվերադառնա և Հայոց Սրտի մենարանում վերստին կղողանջի Քաղցրալուր Ձայնդ
Հաղթական.....
Կ.Ամիրխանյան.
=====================================================================================
Դարցյալ սև անցքը դաժան
Անմարդկային ու գազան
Սիրուն Ղարաբաղը մեր
Ուզեց գրավել սակայն։
Ինչքան կռացած ժայռեր
Հպարտ կանգուն են ներել
Տակավին չիմացանք
Ոնց ենք թուրքին մարդ կոչել։
Ռաֆ...
=====================================================================================
Թեկուզ Մենք քիչ ենք
Սակայն Հզո՛ր ենք,
Հայ է մեր Անունը
Անպա՛րտ է մեր Հոգին․․․
Թեկուզ դուք շատ եք
Մեր դեմ անզո՛ր եք՝
Քոչվոր վիժվածքնե՛ր
Խղճուկ ազգերի ․․․
Արծվի ճախրանքին
Դուք չեք խանգարի,
Արծվի թռիչքը՝
Դուք չեք կանգնեցնի։
Եղե՛լ ենք, կա՛նք ու կլինե՛նք,
Ու դեռ պիտի՛ շատանանք․
Մեր Անունն է՝ Պայքար,
( վախճանը )՝ Հաղթանակ․․․
Ս․ Վարդանյան
=====================================================================================
Ողորմա՛ծ Աստված, զորացրու հայոց զինվորի բազուկը, Սուրբ Խաչովդ պահապան եղիր արցախահայությանը։ Դո՛ւ ես մեր ապավենը, թող Քո կամքը լինի, քանզի այն բարի է և կատարյալ։ Այս գիշեր հայրական սիրովդ և Սուրբ ներկայութ յամբ պարուրիր մեր քաջասիրտ զինվորներին, որ չերկմտեն և աներկյուղ կռվեն թշնամու դեմ։ Տե՛ր, Դու ես մեր հաղթությունը։ Բազումողո՛րմ Աստված, Քեզ ենք ապավինում մեր սրտով, մտքով և էությամբ։ Թող փառավորվի Քո Սուրբ Անունը հավիտյաններում։ Ամեն։
«Շողակն Արարատյան» էջից
=====================================================================================
Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել։
Գարեգին Նժդեհ
=====================================================================================
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչիք վայրագ:
Հովհաննես Շիրազ
=====================================================================================
Ամբողջ սրտով աղօթենք եւ օգնենք՝
Մեր ազգի բռնցքման, մի ուժ եւ համախմբուած սիրով, հզօրացած հաւատով ու յուսով ազգային յաղթանակին համար։
Ամբողջ մտքով աղօթենք եւ օգնենք՝
Մեր բանակի սպաներին, զինուորներին ապահովութեան եւ կեանքին համար։
Ամբողջ հոգով աղօթենք եւ օգնենք՝
Հայոց մեր բանակին, մեր զինուած ուժերին լիակատար յաղթանակին համար։
Ամբողջ ուժով աղօթենք եւ օգնենք՝
Մեր Հայրենիք Հայաստանի ու Արցախի միասնականութեան, հզօրութեան եւ թշնամիներին վերջնական տապալման համար։
Տէր Աստուած օգնի՛ր մեզ, առաջնորդիր մեզ։ Թող չուրախանայ մեր թշնամին Տէր Աստուած մեր։ Մեր փամփուշտներով, մեր հրետանիով, մեր հրթիռներով, մեր զինուորներին անվախ եւ ուժեղ բազուկներով մահացու հարուածի՛ր թշնամուն Տէր Աստուած մեր։ Քո անտեսանելի ու անհասանելի կամքով ու ձեռքով պաշտպանի՛ր Քեզ ապաւինած ժողովրդին։
Թող որ արցունք գայ մեր աչքերից, յաղթանակի յուզմունքի արցունքները, հայրենիքի ազատագրութեան արցունքները։ Մեր որդիների ու զաւակների սխրանքների արցունքները, Քո առաջնորդութեամբ, Տէր Աստուած մեր։
Ուրախացրո՛ւ մեզ Տէր, Քո առաջնորդութեամբ, Քո պարգեւած յոյսով, Քո տուած հաւատով, Քո տուած յաղթանակով, որպէսզի բոլոր թշնամիներն տեսնեն թէ Քեզնից է մեր փրկութիւնը։ Քո՛նն է արքայութիւնը, Քոնն է զօրութիւնը, Քոնն է պարգեւը, կեանքն ու յաղթանակը։ Քեզնո՛վ ենք մենք ուժեղ Տէր Աստուած, եւ Քեզ ենք ուղղում մեր ամէն զինուորի համար մեր մատուցած ծնրադիր ու հոգեդիր աղօթքն ու նուիրումը։
Տէր, օրհնիր եւ պահիր Հայաստանն ու Արցախը, մեր բոլոր ժողովրդով իր հայրենիս եւ սփիւռս աշխարհի, ամէն։
Տ. Սերոբ Քահանայ +
=====================================================================================
Հրաչ Հովհաննիսյան
Բարի խաղաղ գիշեր բոլոր Զինվորներին
Աստված Պահապան Զինվորներին
Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո
Եկեսցէ արքայութիւն քո
եղիցին կամք քո
որպէս յերկինս` եւ յերկրի
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամեն
=====================================================================================
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:
Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
Բաբելոնն է եղել մեր ախոյանը տե՛ս–
Անհետ կորել անցել է չար մշուշի պես:
Ասորիքն է եղել մեր թշնամին ահա ՛
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:
Ամարկուռ է մեր հոգին դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:
Գերված ենք մենք ո՛չ ստրուկ գրված մի արծիվ
Չարության դեմ վեհսիրտ վիշտ, վատի դեմ ազնիվ:
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ ,և օտար,
Տաճար է մեր երկիրը սուրբ է ամեն քար:
Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես. երկի՛ր իմ կըվառվես վառման:
Որպես Փյունի կրակիրց, կելնես կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լասավոր:
Արիացի՛ր սի՛րտ ի՛մ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնի՛ր հպարտ որպես լեռն է մեր կանգուն:
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
=====================================================================================
Արցախն աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկելով՝ թշնամին կարող է ջարդուփշուր լինել: Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ...
ՎազգենՍարգսյան
=====================================================================================
ՆԶՈՎՈԻՄ ԵՄ
Բառապաշարիս ամբողջ զորությամբ՝
Նզովում ես ա՛յն արգանդը,
Որ ծնունդ տվեց ձեզ պես բորենուն,
Ձեզ պես ճիվաղին, որ քնում զարթնում է արյան ծարավից,
Ում համար մարդը մի սև գրոշի արժեք էլ չունի։
Նզովում եմ ես այն չարիքը,
Որ հանձինս ադրբեջանի՝
Տեղ է տալիս դեռ այս մոլորակը։
Թող սա լինի այն վերջին զարկը,
Որին համարժեքը ստանալով՝
Կլինեն այսուհետ անդր բեջանը՝
Իրենց անփառունակ ու արդեն անցյալ՝
Կեղծ ճշմարտություն դարձած պատմությամբ։
Նզովում եմ ես այն ստոր միտքը,
Որ դավ է նյութում մեր լուսաբացին,
Ով տեր է կանգնում պղծված պատմությամբ՝
Մեր սուրբ շեներին, արած_դրածին
Թող նզովք պայթի ձեր նավթով որջում,
Թող սուրբ աղոթքով նզովեմ ես ձեզ,
Թող ձեր անունը ջնջվի քարտեզից,
Դուք քոչվոր ցեղեր՝ անդեմ, աներկիր։
Բոլոր մայրերի անեծքի ուժով,
Բոլոր հայրերի բազկի պի՛նդ ուժով,
Հայ զինվորների ռազմական փառքով,
Բոլոր հայերի բռունցքված կամքով՝
Գրողի ծոցն ենք ձեզ ուղարկելու՝
Հայ մարդուն հատուկ անունով, փառքով...
Նաիրա Գյոզալյան
27.09.20
=====================================================================================
ԿՈՉ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ
Անե՛ծք, անե՛ծք չար թշնամուն,
Որ չխլի մորից որդուն։
Ծրագրել է չար նպատակ.
Թող կործանվի՛ հիմնահատակ։
Հաղթել է ուզում թշնամին բիրտ
Մեր զինվորին՝ արծվասի՛րտ...
Աստվա՛ծ իմ, պահպանիր մեր զինվորին,
Թող գնդակն անվրեպ թշնամուն խոցի։
Թող անխո՛ց դառնա մեր հայ զինվորը
Սգավոր չդարձնի սպասող մորը։
Հայե՛ր, միացե՛ք, մի մտքի՛ եկեք
Մեր հայրենիքը անառի՛կ պահենք
Հավե՜րժ փառք մեր զոհվածներին,
Խաղաղությու՜ն հայոց աշխարհին...
Նաթելլա Մաթևոսյան 15.07. 2020թ
=====================================================================================
Ter Karapet
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԶՈՐ ԱՂՈԹՔ
<<Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»:
Սաղմոս ԽԱ 17
Գոհությո՛ւն Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ շնորհարեցիր մեզ՝ գտնվելու սրբություն ճառագող Քո Տաճարում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը: Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ եղար ոգեշնչողը, մարտակիցն ու առաջնորդողը հայոց պատերազմի: Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և արիասիրտ ազգի զավակներ ենք, Օրհնությա՛մբդ հաղթանակած ազգի զավակներ: Մենք խոնարհվում ենք մեր սուրբ նահատակների առաջ: Նրանք գերեզմանված չեն, մեր սրտերում են, հոգիների ու հիշողության մեջ: Խունկ և աղոթք քաջորդաց հիշատակին: «Խաղաղություն զիմ տամ ձեզ…» (Հովհաննես ԺԴ 27):
«Տէր Աստուած մեր, տու՛ր զՔո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի… Նշանաւ սուրբ եւ պատուական խաչի քո՝ հալածեա՛ սահմանաց մերոց եւ ի բարկութենէ մերմէ» (Ժամագիրք):
Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց Երկրի բոլոր սահմանները: Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից:
Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում: Եվ օրհնությամբ թող լցվեն Հայաստան ու Արցախ աշխարհը:
Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ լինեն մեր կյանքում: Լինենք միակամ ու միաբան: Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի: Եվ թող Ամենազոր Աջը Քո հովանի լինի մեր ժողովրդին ի Մայր Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:
=====================================================================================
ՕՀՆԻ՛Ր ՏԻՐՈՋ ՈՎ ԻՄ ԱՆՁԸ
«1 Օրհնի՜ր Տիրոջը, ո՛վ իմ անձը, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի Նրա Սուրբ Անունը։
2 Օրհնի՜ր Տիրոջը, ո՛վ իմ անձը, և մի՛ մոռացիր Նրա բոլոր բարիքները.
3 Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը,
4 Որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով և գթությամբ,
5 Որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով, և քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։
6 Տերն արդարություն է շնորհում և իրավունք՝ բոլոր զրկվածներին։
7 Նա Իր ճանապարհները ցույց տվեց Մովսեսին և Իր գործերը՝ Իսրայելի որդիներին։
8 Բարեգութ և ողորմած է Տերը, համբերատար է և գթառատ։
9 Նա ընդմիշտ չի բարկանա և ոխ չի պահի հավիտյան։
10 Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։
11 Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն Իրենից վախեցողների նկատմամբ։
12 Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։
13 Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։
14 Որովհետև Նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։
15 Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է.
16 Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։
17 Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։
18 Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։
19 Տերը երկնքում հաստատեց Իր Գահը, և Նրա Թագավորությունը տիրում է բոլորին։
20 Օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ Նրա հրեշտակներ, հզոր զորությամբ, դուք, որ կատարում եք Նրա Խոսքը՝ Նրա Խոսքի ձայնը լսելով։
21 Օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ Նրա բոլոր զորքեր, Նրա պաշտոնյանե՛ր, որ կատարում եք Նրա կամքը։
22 Օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ Նրա բոլոր արարածներ, Նրա Տերության բոլոր տեղերում. օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։»
(Սաղ․103։1-22)։
Ս․Շ․
27․09․20թ․
=====================================================================================
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.