Գրաբար
Հայ՛ր
մեր, որ
յերկինս ես,
սուրբ եղիցի
անուն Քո,
եկեսցէ արքայութիւն
Քո, եղիցին
կամք Քո
որպէս յերկինս
եւ յերկրի:
Զհաց
մեր հանապազորդ
տո՛ւր մեզ
այսօր. եւ
թո՛ղ մեզ
զպարտիս մեր,
որպէս եւ
մենք թողումք մերոց
պարտապանաց:
Եւ
մի՛ տանիր
զմեզ ի
փորձութիւն, այլ
փրկեա՛ զմեզ
ի չարէն,
զի Քո
է արքայութիւն
եւ
զօրութիւն
եւ փառք
յաւիտեանս. ամէն:
Ճաշից
առաջ աղոթք
Օրհնյալ
ես, ո՜վ
Տեր Աստված
մեր, որ
կերակրում ես
մեզ մանկությունից,
և կերակուր
ես շնորհում
բոլոր մարմնավորներին.
մեր սրտերը
ուրախությամբ ու
բերկրանքով լցրու,
որպեսզի լիանանք
և առաջնորդվենք՝
բարիք գործելու
մեր տեր
Հիսուս Քրիստոսով,
Որին վայել
է փառք,
իշխանություն և
պատիվ, այժմ
և միշտ
և հավիտյանս
հավիտենից: Ամեն:
Խաղաղությամբ
ճաշակե՛նք այս
կերակուրները որ,
պարգևվված են
մեզ Տիրոջից.
օրհնեա՛լ է
Տերն Իր
պարգևներում. ամեն:
Ճաշից
հետո աղոթք
Փա՜ռք
Քեզ, Տե՛ր,
Փա՜ռք Քեզ,Փառա՛ց
Թագավոր, որ
տվեցիր մեզ
ուրախության կերակուր
և Քո
ամենաբավ ողորմության
լիությամբ լցրեցիր
մեր սրտերը:
Այժմ
լցրու՛մեզ նաև
Քո Սուրբ
Հոգով, որպեսզի
ընդունելի լինենք
Քո առաջ
և ոչ`
ամոթահար, քանզի
Դու գալիս
ես և
հատուցում յուրաքանչյուրին
ըստ իր
գործերի:
Եվ
Քեզ վայել
է փառք,
իշխանություն և
պատիվ այժմ
և միշտ
և հավիտեանս
հավիտենից. ամեն:
Փա՜ռք
տիեզերքի Կերակրողին,
որ կերակրեց
մեզ և
լիացրեց, Նրան
փառք հավիտյանս.
Ամեն:
Գործ
սկսելուց առաջ
Զգործս
ձեռաց մերոց
ուղիղ արա
ի մեզ,
Տէր,
եւ
զգործս ձեռաց
մերոց յաջողեա
ի մեզ:
Ամէն:
(Մեր
ձեռքի գործերը
ուղղորդիր, Ով
Տէր,
եւ
մեր ձեռքի
գործերը յաջողիր.
Ամէն)
Աղոթք
օրվա ավարտի
Գրաբար
Փառք
քեզ, Տէր
Աստուած մեր,
որ պարգեւեցեր
զօրս զայս
բարեաւ եւ
խաղաղութեամբ
անցուցանել: Մարդասէր
Աստուած զառաջակայ
գիշերս, որ
ի վերայ
մեր գալոց
է, ի
մեղաց փրկեա,
ի չարեաց
ազատեա, եւ
ի գործս
բարիս առաջնորդեա:
Առաւօտու
օրհնութեանցն եւ
փառաբանութեանցն
արժանի արա
զամենայն հաւատացեալս
անուանդ քում
սրբոյ եւ
պահեա ի
խաղաղութեան:
Տէր
Աստուած մեր,
տուր զքո
խաղաղութիւնդ ամենայն
աշխարհի, բարձ
զցասումն եւ
զպատուհասն ի
յարարածոցս:
Ողորմեա
հարց եւ
եղբարց մերոց
կենդանեաց եւ
հանգուցելոց:
Ողորմեա
զեկեղեցի շինողաց,
երախտաւորաց, պտղատուից,
սպասաւորաց եւ
այնոցիկ, որք
ընդ հովանեաւ
սրբոյ եկեղեցւոյ
են հանգուցեալ:
Տէր
Աստուած, օգնեա
թագաւորացն քրիստոնէից
եւ իշխանացն
բարեպաշտից, զօրաց
եւ զաւակաց
նոցին պահելով
ի խաղաղութեան:
Տէր
Աստուած մեր,
պահեա զառաջնորդս
եւ զեղբայրութիւնս
մեր ամբողջ
եւ անխռով
ի կամս
ողորմութեան քոյ:
Նշանաւ
սուրբ եւ
պատուական խաչիւ
քոյ հալածեա
զերեւելի եւ
զաներեւոյթ թշնամին
ի սահմանաց
մերոց եւ
ի բնակութենէս
մերմէ:
Փրկեա
զմեզ ի
հրոյն յաւիտենից.
եւ քեզ
փառք յաւիտեանս.
ամէն:
Մեղքերի
ներման աղոթք
Բժշկի՛ր
ինձ, Տե՛ր,
հպարտությունից և
ամբարտավանությունից,
սնափառությունից,
մարդահաճությունից
և ոխակալությունից,
նախանձից և
ատելությունից և
բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ,
Տե՛ր, իմ
գլխում վտակների
աղբյուրը և
ոռոգի՛ր իմ
մտքերի անդաստանը,
լվա՛ իմ
հանցանքների աղտերն
ու սրբի՛ր
վերքերիս թարախը,
հանի՛ր իմ
մեղքերի փուշը
և տնկի՛ր
կենաց բույսը:
Աճեցրո՛ւ, Տե՛ր,
արդարությունը և
նվաստացրո՛ւ
անօրենությունը,
մեռցրո՛ւ մարմնի
ցանկությունը և
նորոգի՛ր հոգուս
կենդանությունը:
Կանչի՛ր,
Տե՛ր, իմ
մեղանչած անձը
Քեզ մոտ,
քանզի չեմ
համարձակվում մերձենալ
Քեզ, պատկառում
եմ ամոթից
և զարհուրում
եմ իմ
գործերից, չունեմ
համարձակություն Քո
առջև, քանզի
ես ինքս
եմ ինձ
կորստյան մատնել:
Հեռացա Քո
սուրբ պատվիրաններից
և մերկացա
Քո փառքից,
բայց Դո՛ւ,
Տե՛ր, գթա՛
ինձ, ողորմի՛ր,
քանզի Քո
անարատ ձեռքերի
ստեղծածն եմ:
Փնտրի՛ր,
Տե՛ր, Քո
եղծյալ ու
կորուսյալ պատկերիս,
որ մեղքերի
աղբի և
տիղմի մեջ
եմ ծածկվել,
դո՛ւրս բեր
Քո շնորհի
ավելով և
դի՛ր նախկին
գանձանակի մեջ,
որից ընկա:
Ապրեցրո՛ւ
ինձ, Տե՛ր,
երկյուղով և
հառաչանքներով, սիրով
և սրբությամբ,
շնորհներով և
ճշմարտությամբ,
գիտությամբ և
բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր
ինձ, Տե՛ր,
մարդկային գովեստից,
փառքից ու
մեծարումներից, քանզի
լույս կարծելով
խավարիս՝ բարին
են համբավում
իմ՝ եղկելիիս
ու ողորմելիիս
մասին: Ինձ
առաքինի են
համբավում, մինչդեռ
ես ողբալի
եմ և
անթիվ մեղքերով
լի: Ծածկի՛ր
ինձ, Տե՛ր,
սուտ գովեստների
և երանիների
լույսից, քանզի
չգիտեն իմ
մեղքերը: Ինձ
սուրբ եմ
ցույց տալիս
և լի
եմ աղտեղությամբ,
կերպարանվում եմ
առաքինությամբ և
անառակությամբ ապրում,
փայլում եմ
երկյուղածությամբ և
ընթանում արդահաճությամբ,
ճանաչում եմ
ճշմարտությունը և
սուտ խոսում,
գիտեմ արդարությունը
և անօրենություն
եմ գործում:
Չեմ
կարող, Տե՛ր,
անհույս լինել,
քանզի ողորմած
ես և
գթած, և
անճառ փառք
խոստացար դարձի
եկած մեղավորին,
սակայն ես
զարհուրում ու
դողում եմ
և երկնչում
եմ իմ
բազում և
անթիվ մեղքերից,
քանզի պարտվելով
խաբվեցի որսողից
և արդ,
ի՞նչ կլինեմ
եղկելիս, որ
տարակուսած եմ
կյանքից:
Քո
առջև եմ
ընկնում և
թողությո՛ւն հայցում
իմ մեղքերին.
ընդունի՛ր իմ
պաղատանքները և
քավի՛չ եղիր
հանցանքներիս,
պայծառացրո՛ւ և
լուսավորի՛ր իմ
խորհուրդներն ու
միտքը, կարո՛ղ
դարձրու իմ
մարմինը՝ անդադար
Քո սուրբ
անվան փառաբանության
մեջ մնալու:
Հաղո՛րդ
դարձրու ինձ,
Տե՛ր, Քո
աստվածային սիրուն՝
սիրելու Քո
պատվիրանները և
գալու Քո
ճանապարհով, չարչարվելու
մինչ ի
մահ Քո
անվան համար,
մտնելու փառքի
մեջ, դասվելու
Քո սուրբերի
շարքը և
միշտ ուրախանալու
Քո կամարարների
հետ:
Շնորհի՛ր
ինձ, Տե՛ր,
աչքերի լաց,
արցունքների հոսում,
մեղքերի սուգ,
սրտի երկյուղ,
ոսկորների սարսափ
և դող
տանջանքների ահից,
կենաց ճանապարհ
և անդադար
պաղատանքներ: Փրկիր
երևացող և
աներևույթ թշնամուց
և արժանավորիր
գոհությամբ փառավորել
Քեզ, Հոր
և Սուրբ
Հոգուդ հետ,
այժմ և միշտ
և հավիտյանս
հավիտենից: Ամեն:
Բժշկության
աղոթք
Տե՛ր,
փարատիր Քո
ժողովրդի հիվանդություններն
ու ցավերը
և բժշկիր
: Աստված մեր,
շնորհիր ամենքին
կատարյալ առողջություն
ամենահաղթ սուրբ
Խաչիդ նշանով,
որով վերացրիր
մարդկանց տկարությունները
և դատապարտեցիր
մեր թշնամուն:
Դու՛ ես
մեր կյանքն
ու փրկությունը
բարերար, բազումողորմ
Աստված, որ
թողություն ես
տալիս մեր
մեղքերին և
ազատում հիվանդություններից.
ամեն:
Ազատագրման
աղոթք
Խաչի
նշանի դրոշմով,
որ Քո
Աստվածային Արյունով
նորոգեցիր, և
մկրտելով մեզ
որդեգրեցիր ու
վերականգնեցիր
պատկերիդ փառքով՝
աստվածային Քո
պարգևներով թող
ամոթահար լինի
սատանան, վերանան
որոգայթները և
մարտնչողները պարտվեն:
Թող վերանա
խավարը, մութը
փարատվի, մառախուղն
անցնի: Աջդ
հովանի թող
լինի. քանզի
գթած ես,
ողորմած: Եվ
Քեզ՝ Հոր
և Սուրբ
Հոգուդ հավերժ
փա՜ռք. ամեն:
Գոհության
աղոթք
Գոհանում
եմ քեզանից,
Տե՛ր իմ
և Աստվա՛ծ
իմ, և
օրհնում ու
փառավորում եմ
Քո սուրբ
անունը, որ
պահպանեցիր Քո
անարժան ու
մեղավոր ծառային
այս ցերեկ
և խաղաղությամբ
հասցրիր երեկոյան
ժամին: Այժմ
խնդրում եմ,
որ Քո
ամենազոր Աջով
ու Քո
սուրբ Խաչով
կնքես ծառայիդ
բնակարանը, ելքն
ու մուտքը,
որ ննջենք
ապահով ու
աներկյուղ, խաղաղությամբ.
ամեն:
Խաղաղության
աղոթք
Փա՜ռք
Քեզ Տեր,
որ մեր
այս երկրային
կյանքին խաղաղ
օրեր ես
պարգևում: Պարգևիր
նաև Քո
խաղաղությունը համայն
արարածներիդ և
հեռու պահիր
մեզանից ցասումն
ու պատուհասը,
կորուստն ու
ցավը: Եվ
Տեր Աստված,
սուրբ ու
պատվական Խաչիդ
նշանով մեզ
պահի՛ր, պահպանիր
երևելի ու
աներևույթ բոլոր
թշնամիներից. ամեն:
Չարի
հնարքների դեմ
աղոթք
Շնորհատու՛
բարիքների, Տե՜ր,
աղաչում եմ
Քեզ, փարատի՜ր
մեր սրտերի
աղջամուղջը և
հեռու վանիր
չարի մոլորեցնող
հնարքները. պահպանի՜ր
բանսարկուի պատրանքներից
և շնորհիր
մեզ հավատով
ապավինելու ամենասուրբ
Երրորդությանդ՝ Հորը,
Որդուն և
Սուրբ Հոգուն,
այժմ և
միշտ, հավիտեանս
հավիտենից: Ամեն:
Գոհության
աղոթք
Գոհանում
ենք Քեզանից,
Տե՛ր Աստված
մեր, որ
Քո երևելի
լույսով ուրախացրեցիր
բոլոր արարածներին,
իսկ Քո
պատվիրանների իմանալի
լույսով լուսավորեցիր
նրանց, ովքեր
հավատում են
Քեզ: Զօրացրու՛
և մեզ,
Տեր՛, պահելու
Քո պատվիրաններն
այսօր և
ամեն ժամ:
Որպեսզի լուսավորված
մտքով միշտ
Քո կամքը
կատարենք և
գալիք բարիքներին
հասնենք բոլոր
սրբերի հետ`
մեր Տեր
և Փրկիչ
Հիսուս Քրիստոսի
շնորհով և
մարդասիրությամբ,
Որին վայել
է փառք,
իշխանւթյուն և
պատիվ այժմ
և միշտ
և հավիտեանս
հավիտենից ամեն:
Ճանապարհի
համար աղոթք
Առաջնորդ
կյանքի և
ճանապարհ ճշմարտության,
մեր Տեր
Հիսուս Քրիստոս,
որ Հովսեփին
առաջնորդեցիր Եգիպտոս,
իսրայելացիներին
Կարմիր ծովն
անցկացրիր, Մովսեսին`
Սինա լեռը
և ժողովրդին`
ավետյաց երկիրը,
կղեովպյաններին
ուղեկից եղար
դեպի Էմավուս,
աղաչում եմ
քեզ, Տե՛ր,
առաջնորդիր մեզ
և մեր
եղբայրներին` գնալու
խաղաղությամբ առաջիկա
ճանապարհը, փրկի՛ր
երևելի ու
աներևույթ թշնամիներից
և խաղաղությամբ
առաջնորդիր այնտեղ,
ուր գնում
ենք, քանի
որ դու
ես Ճանապարհը,
Ճշմարտությունը և
Կյանքը, և
քեզ վայել
է փառք
ու երկրպագություն,
իշխանություն և
պատիվ այժմ
և միշտ
հավիտյանս հավիտենից.
ամեն:
Երեկոյան
աղոթք
Ո՜վ
գթած Հայր,
բարեխնամ, արարիչ
բոլոր արարածների,
ընդունի՛ր մեր
պաղատանքը երեկոյան
այս ժամին։
Դու առատորեն
Քո բարի
պարգեւներն ես
տալիս բոլորին:
Ողորմի՛ր Տեր,
ամբողջ աշխարհին
և մանավանդ
Քո սուրբ
եկեղեցուն, հիվանդներին,
վշտահարներին,
ճամփորդներին,
նավորդներին,
խոստովանողներին,
ապաշխարողներին և
հանգուցյալ հոգիներին,
որովհետեւ Դու,
ամենակա՛լ Տեր,
գիտես մեր
պետքերն ու
կարիքները` մեր
խնդրածից և
իմացածից էլ
ավելի: Որդուդ
եւ ամենասուրբ
Հոգուդ հետ
միասին քե՛զ
են վայելում
փառքը, իշխանությունն
ու պատիվը,
այժմ եւ
միշտ և
հավիտյանս հավիտենից:Ամեն:
Առավոտյան
աղոթք
Գոհանում
եմ Քեզանից,
Ո՜վ
Տեր իմ
և Աստվա՛ծ
իմ.
Եվ
օրհնում ու
փառավորում
Քո
սուրբ անունը,
Որ
պահեցիր այս
գիշեր
Քո
անարժան ու
մեղավոր ծառային
Բոլոր
վտանգներից ու
փորձություններից,
Խաղաղությամբ
հասցնելով
Առավոտյան
այս ժամին
Եվ
արժանացրիր Քո
ծառային տեսնելու
Քո
ողորմության լույսը:
Ամեն:
Շաբաթվա
յուրաքանչյուր օրվա
աղոթք
Երկուշաբթի
օրվա աղոթք
Աշխարհաբար
Ո՛վ
ամենակալ և
ամենակարող Տեր
և Աստված
իմ, որ
այսօրը քո
ամենազոր և
բարձրագույն խոսքով
ջրերի զանգվածը
անջրպետելով բաժանեցիր
երկու մասի
և անսուտ
ամրությամբ սահմանեցիր
երկնքի հաստատությունը
ջրերի մեջ`
բոլոր զվարթունների
զբոսավայր: Ընկնում
եմ Քո
առջև և
աղաչում Քեզ.
Ասա՛այդ խոսքովդ
ինձ` «Թողնված
են քե՛զ
մեղքերդ» (Մատթ.,
Թ 5) բազում:
Որովհետև իմ
անօրինությունները
բարձրացան իմ
գլխից [վեր],
և իմ
հանցանքների
բազմությունը
ծածկեցինձ: Չարասերիս
չարիքին չափ
չկա, և
ոչ` թիվ
ցավալի անօրինությանս:
Հեռացրու ինձնից
հանցանքներս, Տեր,
և անջրպետելով
վերացրու վերքերը
վիրավորված ծառայիս,
և արժանացրու
անպիտան ծառայիս
քո երկնային
արքայությանը, քո
բոլոր սրբերի
մոտ, որնրանց
հետ փառավորեմ
Ամենասուրբ Տերությունդ`
Հայր և
Որդի և
Սուրբ Հոգի.
այժմ ևմիշտ
և հավիտյանս
հավիտենից. ամեն:
Աղոթք
ընտանիքի
Սիրող
և ողորմած
Աստված, օգնիր
մեր ընտանիքին,
որպեսզի զորանանք
հավատքով ու
հավատարմությամբ:
Օգնիր,
որ Քո
բարությունից
սովորելով, օգնենք
ու կարեկից
լինենք դիմացինին:
Օգնիր,
որ մեր
ընտանիքում գիտակից
խոնարհությամբ Քո
փառքն ու
մեծությունը պատմվի:
Օգնիր,
որ մեր
ընտանիքում հեզությամբ
ապրենք՝ միշտ
Քեզ փառք
տալով:
Օգնիր,
որ մեր
ընտանիքում յուրաքանչյուր
անդամի ու
հարազատի նկատմամբ
համբերությամբ լցվենք:
Իսկ
ամեն բանից
առաջ օժտիր
մեզ Քո
սիրով, որպեսզի
այդ սիրով
ապրենք ու
պտղաբեր լինենք՝
փառք տալով
Հորը, Որդուն
և Ս.
Հոգուն. ամեն:
Զղջման
աղոթք
Մեղանչեցի Ամենասուրբ
Երրորդության` Հոր,
Որդու և
Սուրբ Հոգու
դեմ:
Մեղանչել
եմ Աստծո
դեմ: Խոստովանում
եմ Աստծո,
սուրբ Աստվածածնի
և քո
առաջ, հայր
սուրբ, գործածս
բոլոր մեղքերը:
Քանզի մեղանչեցի
խորհուրդով, խոսքով
և գործով,
կամովին և
ակամա, գիտությամբ
և անգիտությամբ: Մեղանչեցի
Աստծո դեմ:
Մեղանչեցի
հոգովս և
նրա զորությամբ
(զորություններով),
մտքովս և
նրա շարժմամբ
(շարժումներով),
մարմնովս և
նրա զգայությամբ
(զգայարաններով):
Մեղանչեցի
հոգուս զորությամբ`
խորամանկությամբ և
անզգամությամբ,
հանդգնությամբ և
երկչոտությամբ,
շռայլությամբ և
ժլատությամբ, զեխությամբ
և անիրավությամբ,
չարահավանությամբ,
հուսահատությամբ և
թերահավատությամբ: Մեղանչեցի
Աստծո դեմ:
Մեղանչեցի մտքիս
չար խորհուրդներով`
նենգությամբ,
ատելությամբ,
հիշաչարությամբ,
մախանքով, չարակամությամբ,
թուլությամբ, պոռնակական
խորհրդով` արվամոլական,
իգամոլական, անասնական,
գրաստական, գազանական,
գիշերն ու
ցերեկը երազական
գիջությամբ և
անրջական գարշելի
աղտեղությամբ
: Մեղանչեցի Աստծո
դեմ:
Մեղանչեցի մարմնիս
ցանկությամբ`
հեշտասիրությամբ,
անհոգությամբ, քնի
հորանջմամբ, մարմնի
շարժումներով ու
պես-պես
ախտերով զազրագործությամբ,
ականջներովս
ցանկասիրությամբ
լսելով, աչքերիս
անմաքրությամբ, սրտիս
ցանկությամբ, ռունգներիս
մեղկությամբ, բերանիս
անպարկեշտությամբ,
անժուժկալությամբ,
շվայտությամբ և
հարբեցողությամբ: Մեղանչեցի
Աստծո դեմ:
Մեղանչեցի լեզվիս
չարաբանությամբ`
ստախոսությամբ, սուտ
երդմամբ, երդմնազանցությամբ,
հակաճառությամբ,
վիճաբանությամբ,
չարախոսությամբ,
շոգոմոգությամբ,
քսությամբ,
դատարկաբանությամբ,
ծիծաղով ու
ծաղրով, զրախոսությամբ,
հերձախոսությամբ,
անիծելով, տրտնջալով,
դժգոհելով, բամբասելով
և հայհոյելով:
Մեղանչեցի
Աստծո դեմ:
Մեղանչեցի ձեռքով
գողանալով, ագահելով,
զրկելով, հարվածելով,
սպանելով և
գարշելի գործեր
կատարելով: Մեղանչեցի
Աստծո դեմ:
Մեղանչեցի մարմնիս
բոլոր մասերով
ու բոլոր
անդամներով, հինգ
զգայարաններով և
վեցյակ շարժումներով`
վերամբարձ ոտնահարությամբ,
վայրաքարշ մեղկությամբ,
աջ և
ձախ խոտորվելով,
նախկինների մեղքերը
գործելով և
գալիք սերունդներին
չար օրինակ
թողնելով: Մեղանչեցի
Աստծո դեմ:
Այլև մեղանչեցի յոթ
մահացու մեղքերով`
հպարտությամբ,
նախանձով, բարկությամբ,
ծուլությամբ,
ագահությամբ,
որկրամոլությամբ,
բղջախոհությամբ և
նրանց
տարատեսակներով:Մեղանչեցի
Աստծո դեմ:
Այլև
մեղանչեցի Աստծո
բոլոր պատվիրանների
դեմ` հանձնառելի
և հրաժարելի,
որովհետև ոչ
հանձնառելիները
կատարեցի, ոչ
էլ հրաժարելիներից
հեռացա: Օրենքը
ստանձնեցի, սակայն
նրանում ծուլացա,
քրիստոնեական հավատքն
ընդունեցի, բայց
գործերովս նրան
անարժան գտնվեցի,
չարն իմանալով`
կամովին շեղվեցի
և բարի
գործերից ինքնակամ
հեռացա: Վայ
ինձ, վայ
ինձ, վայ
ինձ: Ո՞րն
ասեմ կամ
ո՞րը խոսովանեմ.
Հանցանքներս անթիվ
են, անօրինություններս`
անպատմելի, ցավերս`
աններելի, և
վերքերս`
անբժշկելի: Մեղանչեցի
Աստծո դեմ:
Հայր
սուրբ, դու
ես իմ`
Աստծո Միածին
Որդու հետ
հաշտության միջնորդն
ու բարեխոսը,
քեզ տրված
իշխանությամբ արձակիր
իմ մեղքերի
կապանքները, աղաչում
եմ քեզ:
Խաղաղության
աղոթք
Խաղաղությամբ
Քո, Քրիստոս
Փրկիչ մեր,
որ վեր
է բոլոր
մտքերից և
խոսքերից, ամրացրու
մեզ և
աներկյուղ պահիր
ամենայն չարից:
Հավասարեցրու մեզ
Քո ճշմարիտ
երկրպագուներին,
ովքեր հոգով
և ճշմարտությամբ
երկրպագում են
Քեզ: Քանզի
Ամենասուրբ Երրորդությանդ
վայել է
փառք, իշխանություն
և պատիվ
այժմ և
միշտ և
հավիտյանս հավիտենից.
ամեն:
Աղոթք
ռազմական հերթապահության
ժամանակ
Չեմ
սոսկա ես
նրանց բյուրավոր
զորքերից, որոնք
ամեն կողմից
պատել ու
պաշարել են
ինձ:
Արի
Տեր, փրկիր
ինձ, Աստված
իմ, քանզի
կործանեցիր բոլորին,
ովքեր իզուր
թշնամացել են
ինձ հետ:
Դու
մեղավորների ատամները
կփշրես:
Տիրոջից
է փրկությունը,
Քո օրհնությունը
ժողովրդիդ վրա
թող լինի
(Սաղմոս 3:7-9):
Փառք
Ամենասուրբ Երրոդությանը՝
Հորը, Որդուն
և Ս.
Հոգուն. Այժմ
և միշտ
և հավիտյանս
հավիտենից. ամեն:
Մոր
աղոթքը
Հայր
Աստված, Արարիչ
ամենայնի, ինձ
արժանացրիր լինել
ընտանիքի մայր,
պարգևեցիր երեխաներ:
Եվ ես
համարձակվում եմ
բարբառել, որ
նրանք Քո
երեխաներն են,
որովհետև Դու
տվեցիր նրանց
կյանք, կենդանացրեցիր
Քո անմահ
հոգով և
վերածնեցիր Քո
սիրով՝ Սուրբ
Ավազանիդ մկրտությամբ:
Ինձ
օգնիր, որ
լինեմ արթնամիտ
և երեխաներիս
դաստիարակության
գործում երբևէ
չձանձրանամ: Աղերսում
եմ Քեզ.
պահիր նրանց
Քո սիրով
և թող
որ նրանց
միջոցով օրհնվի
Քո սուրբ
անունը, ինչպես
երկնքում, այնպես
էլ երկրի
վրա: Մի
զրկիր նրանց
հանապազորյա հացից,
այլ պարգևիր
նրանց ամեն
անհրաժեշտն իր
ժամանակին, և
ինչ էլ
որ պարգևես,
թող հավիտենական
կյանքի համար
գործածեն:
Եվ
եթե մեղանչեն
Քո առաջ,
քանի որ
մարդ են՝
մեղանչական բնույթով՝
ողորմած եղիր
նրանց հանդեպ:
Ներիր նրանց
երիտասարդության
մեղքերն ու
հանցանքները: Բարեհաճ
եղիր նրանց
աղոթքներին և
հաջողություն տուր
ուղիղ գործերում:
Թող Քո
հրեշտակը քայլի
նրանց հետ
և պահպանի
նրանց ամեն
դժբախտությունից և
չար ճանապարհից:
Բարերար
Աստված, դարձրու
ինձ իմ
երեխաներով խնդացող
մայր, նրանք
թող իմ
ուրախությունը լինեն
իմ կյանքի
բոլոր օրերում
և լինեն
հենարանն իմ
ծերության:
Քո
ողորմածությամբ
արժանացրու ինձ
նրանց հետ
ահեղ դատաստանի
օրը կանգնել
Քո առաջ,
անարժան համարձակությամբ
ասելու. «Ահա
ես և
իմ երեխաները,
որոնց Դու
տվեցիր ինձ»:
Եվ
նրանց հետ
միասնաբար փառավորենք
անճառելի բարությունդ,
հավերժական սերդ
և Սուրբ
անունդ. հավիտյանս
հավիտենից: Ամեն:
Մանուկների
համար աղոթք
Տեր
Աստված մեր,
Սուրբ Հոգուդ
սրբությամբ պահիր
մեր երեխաներին,
որպեսզի անարատ
մնալով Քո
կամքը կատարեն
և անմեղությամբ
հասնեն հավիտենական
կյանքիդ:
Ուղղիր
նրանց քայլերը,
Քո լուսավոր
պատվիրաններիդ մեջ
պահելով նրանց,
և իրենց
ամբողջ կյանքի
ընթացքում պահիր
խաղաղ ու
առանց մեղքի՝
մեր Տեր
Հիսուս Քրիստոսի
շնորհով. Ամեն:
Աղոթք
ճանապարհ գնալուց
առաջ
Տե՛ր,
ուղղի՛ր մեր
ընթացքը խաղաղության
ճանապարհներով.
Տե՛ր,
ուղղի՛ր և
առաջնորդի՛ր մեր
հոգիները և
բոլոր հավատացյալներին
գնալ
արդարության ճանապարհով
դեպի հավիտենական
կյանք:
Ամեն:
Հաւատոյ
Հանգանակ
Հաւատամք
ի մի
Աստուած, ի
Հայրն ամենակալ,
յԱրարիչն երկնի
եւ երկրի,
երեւելեաց եւ
աներեւութից:
Եւ
ի մի
Տէր Յիսուս
Քրիստոս յՈրդին
Աստուծոյ, ծնեալն
յԱստուծոյ Հօրէ
միածին, այսինքն
յէութենէ Հօր:Աստուած
յԱստուծոյ, Լոյս
ի Լուսոյ,
Աստուած ճշմարիտ
յԱստուծոյ ճշմարտէ,
ծնունդ եւ
ո՛չ արարած:
Նոյն Ինքն
ի բնութենէ
Հօր, Որով
ամենայն ինչ
եղեւ յերկինս
եւ ի
վերայ երկրի,
երեւելիք եւ
աներեւոյթք:
Որ
յաղագս մեր
մարդկան եւ
վասն մերոյ
փրկութեան իջեալ
յերկնից՝ մարմնացաւ,
մարդացաւ, ծնաւ
կատարելապէս ի
Մարիամայ սրբոյ
կուսէն Հոգւովն
Սրբով: Որով
էառ զմարմին,
զհոգի եւ
զմիտ, եւ
զամենայն որ
ինչ է
ի մարդ,
ճշմարտապէս եւ
ո՛չ կարծեօք:
Չարչարեալ,
խաչեալ, թաղեալ,
յերրորդ աւուր
յարուցեալ. ելեալ
ի յերկինս
նովին մարմնովն՝
նստաւ ընդ
աջմէ Հօր:
Գալոց է
նովին մարմնովն
եւ փառօք
Հօր ի
դատել զկենդանիս
եւ զմեռեալս,
Որոյ թագաւորութեանն
ոչ գոյ
վախճան։
Հաւատամք
եւ ի
Սուրբ Հոգին,
յանեղն եւ
ի կատարեալն,
որ խօսեցաւ
յօրէնս եւ
ի մարգարէս
եւ յաւետարանս։
Որ էջն
ի Յորդանան,
քարոզեաց յառաքեալն
եւ բնակեցաւ
ի սուրբսն։
Հաւատամք
եւ ի
մի միայն
Ընդհանրական եւ
Առաքելական Սուրբ
Եկեղեցի։
Ի
մի մկրտութիւն,
յապաշխարութիւն, ի
քաւութիւն եւ
ի թողութիւն
մեղաց:
Ւ
յարութիւն մեռելոց,
ի դատաստանն
յաւիտենից հոգւոց
եւ
մարմնոց,
յարքայութիւնն երկնից,
եւ ի
կեանսն յաւիտենականս:
Ւսկ
որք ասեն՝
էր երբեմն,
յորժամ ո՛չ
էր Որդին,
կամ էր
երբեմն, յորժամ
ո չ
էր Սուրբ
Հոգին, կամ
թէ՝ յոչէից
եղեն, կամ
յայլմէ էութենէ
ասեն լինել
զՈրդին Աստուծոյ
եւ կամ
զՍուրբ Հոգին,
եւ թէ
փոփոխելիք են
կամ այլայլելիք,
զայնպիսիսն նզովէ
Կաթուղիկէ եւ
Առաքելական Սուրբ
Եկեղեցի։
Իսկ
մեք փառաւորեսցուք,
որ յառաջ
քան զյաւիտեանս,
երկիրպագանելով Սրբոյ
Երրորդութեանն եւ
միոյ Աստուածութեանն
Հօր եւ
Որդւոյ եւ
Հոգւոյն Սրբոյ,
այժմ եւ
միշտ եւ
յաւիտեանս յաւիտենից,
ամէն:
Հաղթանակի
աղոթք
Հաղթանակի
աղոթք
«Տէր,
եթէ զշրթունս
իմ բանաս,
բերան իմ
երգեսցէ զօրհնութիւնս
Քո»:
Սաղմոս
ԽԱ 17
Գոհությո՛ւն
Քեզ, Տե՛ր
Աստված մեր,
որ շնորհարեցիր
մեզ՝ գտնվելու
սրբություն ճառագող
Քո Տաճարում,
որի քարեղեն
պատերի մեջ
կարդում ենք
մեր հայրերի
հավատքի հոգեղեն
ներկայությունը:
Փա՛ռք Քեզ,
Տե՛ր Աստված,
որ եղար
ոգեշնչողը, մարտակիցն
ու առաջնորդողը
հայոց պատերազմի:
Փա՛ռք Քեզ,
Երկնավո՛ր Տեր,
որ հավատարիմ,
քրիստոնյա և
արիասիրտ ազգի
զավակներ ենք,
Օրհնությա՛մբդ
հաղթանակած ազգի
զավակներ: Մենք
խոնարհվում ենք
մեր սուրբ
նահատակների առաջ:
Նրանք գերեզմանված
չեն, մեր
սրտերում են,
հոգիների ու
հիշողության մեջ:
Խունկ և
աղոթք քաջորդաց
հիշատակին: «Խաղաղություն
զիմ տամ
ձեզ…» (Հովհաննես
ԺԴ 27):
«Տէր
Աստուած մեր,
տու՛ր զՔո
խաղաղութիւնդ ամենայն
աշխարհի… Նշանաւ
սուրբ եւ
պատուական խաչի
քո՝ հալածեա՛
սահմանաց մերոց
եւ ի
բարկութենէ մերմէ»
(Ժամագիրք):
Ողորմա՛ծ
Աստված, զորավոր
Խաչովդ պահպանիր
Հայոց Երկրի
բոլոր սահմանները:
Գոտեպնդիր մեր
քաջազուն զավակներին,
զինիր նրանց
անսասան հավատքով
և աներկյուղ
պահիր երևելի
և աներևույթ
թշնամու հարվածներից:
Բարեսե՛ր
Տեր, ընդունիր
զավակներիդ աղոթքն
առ Աստված:
Թող իբրև
ահեղ կոչնակ՝
ղողանջեն զանգերն
այս Տաճարի
և միախառնվելով
մեր խնդրանքներին՝
առաքվեն վեր,
դառնան Հայր
Աստծուն ձոնված
օրհներգ ու
փառաբանում: Եվ
օրհնությամբ թող
լցվեն Հայաստան
ու Արցախ
աշխարհը:
Աստծո
շնորհը, սերն
ու հավատքն
ուժ լինեն
մեր կյանքում:
Լինենք միակամ
ու միաբան:
Լինենք և
մնանք մեկ
ազգ ու
մեկ եկեղեցի:
Եվ թող
Ամենազոր Աջը
Քո հովանի
լինի մեր
ժողովրդին ի
Մայր Հայաստան,
յԱրցախ և
ի Սփյուռս
աշխարհի: Ամեն:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.